Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի կալանքի հարցով որոշումը. Սեդրակ Քոչարյանը եւս դատարանում է
2019-05-18 15:50:11

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 16-ին կհրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։ Ի դեպ, այսօրվա դատական նիստին առաջին անգամ ներկա է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ինչպես նաեւ Մարտի մեկի զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը եւ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:

Հինգշաբթի երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:


Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: