Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց
2019-05-18 16:06:21

2008 թվականի Մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվեց։ Դատարանը, Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր չէ։

Դատարանը, ըստ էության, բավարարեց Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հինգշաբթի օրը՝ մայիսի տասնվեցին, ժամանեցին դատարան։ Երկու նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, որ Քոչարյանը գործի քննությունից չի խուսափի և 500 հազար դրամ վճարեցին՝ որպես երաշխավորության գումար: