Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ժողովրդի հաղթանակի դեմ չի կարող կանգնել ոչ մի ուժ․ Նիկոլ Փաշինյան
2019-05-20 00:08:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին։

Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ.

«Այս գործողություններում որևէ բռնություն, սադրանքի տրվել, չպետք է լինի։ Վաղը Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»։

Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները ևս պետք է սադրանքների չտրվեն։

«Մենք, միանշանակ, կլինենք միասնական, բայց ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց, ոչ մի բան հետ չի պահի Հայաստանը, իրոք, ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն դարձնելու ճանապարհից։ Այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ և ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի»,- ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։