ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեֆեկտից էֆեկտ՝ նոր ստարտափով
2018-11-23 18:32:30

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվում է մրցույթ, որի արդյունքում 32 նոր ու հետաքրքիր գաղափարներից 12-ը կարող են շահել դրամաշնորհ ու գաղափարից դառնալ արտադրանք:  Եզրափակիչ հասած ստարափ թիմերը մինչև նոյեմբերի 27-ը ժամանակ ունեն իրենց գաղափարները խստապահանջ ժյուրինն ներկայացնելու համար:

0:00
0:00

Եթե ունենք նկարներ կամ վիդեոներ, որոնք դեֆեկտներով են, մի՛ շտապեք դրանք ուղարկել ձեր հեռախոսի աղբարկղը: D’efekt-ը հավելված է, որ անպետք կադրերը կդարձնի էֆեկտներով ընդամենը մի քանի քայլի շնորհիվ:

Երեք երիտասարդներ՝ Նանե Թումանյանը, Տաթևիկ Գասպարյանն ու Վահագն Խաչիկյանը հավաքվել են մեկ գաղափարի շուրջ ու արդեն մի քանի ամիս է աշխատում են հեշտացնել մեր կյանքը համացանցային տիրույթում:

Օրինակ՝ նկարել եք ավտոմեքենա, որն անհաջող է ստացվել։ Հոգ չէ, ասում է հավելվածի հեղինակներից Տաթևիկ Գասպարյան:

D’efekt-ի աղջիկներն այսօր իրենց հավելվածը ներկայացրին ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի եզրափակիչ փուլում: Իրենց ստարտափը եզրափակիչ հասած 32-ից մեկն է, դրամաշնորհ կտանա՞ն, թե՞ ոչ՝ պարզ կդարնա նոյեմբերի 27-ին:

Նանե Թումանյանն ասում է՝ եթե արժանանան դրամաշնորհի, կմեծացնեմ իրենց թիմը:

Արդեն երկրորդ տարին է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համագործակցում է և Եվրոպական միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության հետ և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացնում է այս մրցույթը:

Մրցույթում հաղթած ստարտափները կստանան 6-15 հազար եվրո արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհ: Անունները հայտնի կդառնան նոյեմբերի 27-ին: