ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու են բողոքում խուլերը
2018-11-23 19:03:57

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

0:00
0:00

 

Խուլերի միավորման անդամները պայքարում են  միավորման  չընտրված նախագահ Գրիգոր Գրիգորյանի դեմ: Ինչպես ինքը՝ Գրիգորյանն է ասում խուլերի միավորման անդամները և ոչ անդամները պայքարում են  իր դեմ: Իրեն հեռացնելու համար դիմել են  տարբեր ատյաններ: Մեղադրել նաև անօրինությունների մեջ: Վերջինիս դժգոհություններն էր փոխանցում թարգմանչուհին:

«Սկզբնական շրջանում ասել են, որ վաճառել են գույքը, ստուգելուց հետո համոզեցին, որ ոչինչ չի վաճառվել: Եվ ի վերջո վերջին ժամանակներում հայտարարեցին, որ նախագահի հրաժարականն են պահանջում»:

 Նախագահի դեմ հանդես եկողների պահանջներն էլ ներկայացնում է միավորման 50 տարվա թարգմանչուհի Ամալյա Փահլևանյանը՝ մեկ առ մեկ թվարկում Գրիգոր Գրիգորյանի, իրենց խոսքով, ապօրինությունները:


«Խուլերի միավորման երկրորդ կոմբինատի 60 տոկոսը սեփականաշնորհել է: Գյումրիի խուլերի միավորման 60 տոկոսը վաճառել է, խուլերի միավորման թիվ մեկ ուսումնաարտադրական կոմբինատը սեփականացրել ու վաճառել է: Հոթելներ ու ստրիպտիզ բարերա սարքել»:

 2016 թվականին խուլերը պահանջել են նախագահի հրաժարականը, սակայն, ինչպես Ամալյա Փահլևանյանն է ասում, վերջինս հրաժարվել է և ցույց տվել դատարանի ճամփան: Առաջին ատյանի դատարանը  բավարարել է հայցվորների բողոքը և թույլատրել անցկացնել  արտահերթ համագումար, սակայն Գրիգոր Գրիգորյանն անցկացրել է փակ ընտրություն և առանց համագումարի 4 տարի  ժամկետով իրեն նշանակել է խուլերի միավորման նախագահ, պնդում են նրա ընդդիմախոսները: Միավորման նախագահը որոշումը  բողոքարկել է  վերաքննիչ դատարանում: Գործը բեկանվել է և ուղարկվել  առաջին ատյանի դատարան:

Խուլ ու համրերը բողոք են ներկայացրել վճռաբեկ ատյան, որպեսզի վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվի և առաջին ատյանի դատարանի վճիռը մնա ուժի մեջ։ Միավորման իրավաբան Արթուր Մկրտչյանը նշում է՝ վճռաբեկ դատարանից պատասխան դեռ չկա, սակայն  առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանը կատարողական թերթիկ է ուղարկել ԴԱՀԿ, որպեսզի կատարեն առաջին ատյանի վճիռը:
 

«Իրավունքի տեսանկայունից դա աբսուրդ է: Այդ պարագայում դատաքննության  իմաստ ընդհանրապես չկա, եթե դատավորը կարողանում է առանց  օրինական ուժի մեջ մտած ակտի, տա կատարողական թերթ այդ ակտի վերաբերյալ»:


Մինչ դատական ատյաններում գործը քննվում է, 2018 թվականի նոյեմբերի 18-ին միավորման անդամներն անցկացնում են ընտրություններ, որին մասնակցում է միավորման 300- ից ավելի անդամ։ Միավորման նախագահը թարգմանչուհու օգնությամբ դժգոհում է.

«Ես ասեմ, որ իրենց ընտրություններն անօրինական են, որովհետև տեղեկացված չեն եղել ամբողջ համայնքի խուլերը: Նոյեմբերի 28-ին պետք է տեղի ունենա մեր համագումարը, խուլերն ապատեղեկացված են»:  

Խուլերի միավորման նախագահի խոսքով՝ հունիսի 20-ից մինչ օրս մի խումբ խուլեր և  լսողներ փակել են միավորման մշակույթի  պալատի դռները  և  թույլ չեն տալիս ո՛չ աշխատողներին,  ո՛չ վարձակալներին մուտք գործել այնտեղ: «Ռադիոլուրը» եղավ նաև մշակույթի պալատում: Խուլ և համր ծնողներ ունեցող Ինեսա Բեշարյանի հետ շրջեցինք պալատում:

Մշակույթի պալատում բնականոն աշխատանքային օր էր:  Խուլերի միավորման իրավաբան  Արթուր Մկրտչյանի խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն օրենքով ու  կանոնադրությամբ նախատեսված կարգով: Իսկ նոյեմբերի 18- ին կայացած արտահերթ ընտրության արձանագրություններն ն արդեն արդարադատությանը նախարարությունում են։
 

Միավորման իրավաբանը նշում է, հարկ եղած դեպքում կդիմեն դատարան, իսկ մինչ այդ. «Մենք դիմել ենք ռեգիստր լսումներ անցկացնելու համար»:
 

Նոյեմբերի 28-ին  նախատեսված համագումարն անցկացվելու է և մասնակցելու իրավունք ունեն միավորման անդամները՝ պնդում է միավորման իրավաբանը: