Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
105-րդ Վարդատոնը՝ Թբիլիսիում
2019-05-20 16:47:23

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանի մայրաքաղաքում արդեն 105-րդ անգամ նշվեց Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»: Այն սկզբնավորվել է դեռ անցյալ դարասկզբին. 1913թ. առաջին անգամ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի գրականագետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ տոնվեց Սայաթ Նովայի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի հետո սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ բանաստեղծի հուշարձանի բացումը: Դրանից հետո թբիլիսահայերը ամեն տարի գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած ժառանգությունը: 


0:00
0:00