Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչպես դատել դատավորներին կամ ի՞նչ է վեթթինգը
2019-05-20 19:22:35

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Լյուստարացիա դատական համակարգում. վեթթինգի ոչ մասնագիտական սահմանումն է: Երկու հասկացություններն էլ զտում, մաքրում են ենթադրում,  մասնագետները, սակայն, հստակեցնում են` լյուստրացիան խմբային պատասխանատվություն է ենթադրում, վեթթինգը՝ անհատական: Երկուսն էլ, Միավորված ազգերի կազմակերպության ուղեցույցի համաձայն, անցումային արդարադատության բաղադրիչներից մեկի՝ համակարգային բարեփոխումների մեխանիզմ են:

Ի՞նչ է վեթթինգը

«Նպատակը դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը ապահովելն է, խնդիրը՝ իրավունքների խախտում թույլ տվող դատավորներից իրավունքներ հարգող դատավորներին անցնելը»,- վեթթինգն այսպես է սահմանում: 

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը: Կազմակերպությունը ծավալուն հետազոտություն է իրականացրել Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման վերաբերյալ, զեկույցը ներկայացրել են կառավարություն ու Ազգային ժողով: Ուսումնասիրել են միջազգային փորձը, ըստ որի՝ վեթթինգի հիմքում բարեվարքության 4 հիմնական տարրեր են:

Ինչպե՞ս են ստուգվելու դատավորները

«Առաջինը ստուգվում է մասնագիտական կոմպետենցիան, երկրորդը հաշվետվողականությունը և թափանցիկությունն է: Այստեղ շեշտադրումը ֆինանսական և գույքային հարցերի վրա է: Երրորդ բաղադրիչը էթիկան է: Ստուգվում է, թե դատավորն իրեն ինչպես է դրսևորել համապատասխան ժամանակահատվածում: Չորրորդ բաղադրիչն էլ հակակոռուպցիոնն է: Ուսումնասիրվում է, թե որքանով է տվյալ դատավորը ներգրավված եղել կոռուպցիոն սխեմաներում»:

Այս 4 բաղադրիչների ստուգմամբ  կայացվում  է վերջնական որոշումը՝ արդյո՞ք դատավորը բարեխիղճ է և պետք է շարունակի աշխատել, թե՞ պետք է թողնի դատական համակարգը:

Ո՞ւմն է ապացուցման բեռը

Հարվարդի համալսարանում անցումային արդարադատության ոլորտում մասնագիտացած Արտյոմ Գեղամյանի դիտարկմամբ՝ պետք է ընտրել գործող երկու մոտեցումներից մեկը:   

«Նախ պետք է հասկանանք, թե վեթթինգի որ մեխանիզմն ենք ուզում կիրառել: Երկու մեխանիզմ են տարբերակում: Առաջինով ապացուցման բեռը դրվում է դատավորների վրա, երկրորդով՝ վեթթինգ իրականացնող կամ նման մանդատ ունեցող կառուցի,  որը պայմանականորեն կարող ենք կոչել վեթթինգի հանձնաժողով»:

 

Կարեն Զադոյանը հնարավոր է համարում երկու մոտեցումների միավորումը ՝ ապացուցման բեռը կլինի հանձնաժողովինը, բայց դատավորն ինքն էլ կկարողանա իր ապացույցները ներկայացնել:

 

Ո՞վ է դատելու դատավորներին

 

Ովքեր են լինելու վեթթինգային հանձնաժողովի անդամները  կամ  ով է դատելու դատավորներին: Մասնագետներն այս հարցում համակարծիք են՝  այդ մարդիկ հանրության շրջանում պետք է ոչ միայն մեծ հեղինակություն վայելեն,  այլ նաև ունենան  մասնագիտական  ու բարոյական բարձր չափանիշներ, անխոցելի լիենեն հակակոռուպցիոն վարքագծով: Իսկ այն հարցում, թե կա արդյոք  այդպիսի ներուժ, կարծիքները տարբեր են: Կարեն Զադոյանը կարծում է , որ կա, Արտյոմ Գեղամյանը թերահավատ  է:

Ե՞րբ կլինեն առաջին արդյունքները

Վարչապետը խոսում էր վիրահատական արագ միջամտությունների մասին, մինչդեռ այս գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել: Կարեն Զադոյանը մոտավոր հաշվարկներ ունի: Լավագույն սցենարի դեպքում, կարծում է,  առաջին արդյուքներին կարելի է սպասել մոտ 6 ամսից: Մինչև այդ, սակայն, մի քանի կարևոր փուլեր կան:

 «Մոտ 2 ամիս կտևի հիմքերը ձևավորելը, քննարկումը, որովհետև հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է վեթթինգը և պետք է տա իր հավանությունը: Ես 2-3 ամիս պատկերացնում եմ այդ հիմքերը: Կձևավորվի հանձնաժողովը,  կկազմվեն  ստուգման թեստերը, քննությունների անցկացման պայմանները: Ինձ թվում է՝ 6 ամսից կարելի է սպասել արդյունքների»:

Այս սցենարը, ըստ Զադոյանի, իրատեսական է կոմպետենտ հանձնաժողով  ձևավորելու դեպքում, որն, ի դեպ, պետք է կազմավորվի օրենքով: Այդ օրենքը պետք է ընդունի խորհրդարանը: 

Մասնագետներն ընդգծում են՝ վեթթինգը պետք է բացառի խտրականությունը, այսինքն՝ այն պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին և ատեստավորում հիշեցնող գործընթաց դառնա  դատական համակարգում:

0:00
0:00

Տես նաեւ՝ 

Ի՞նչ է դատավորի վեթթինգը