Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատարանը կասեցրել է Քոչարյանի եւ մյուսների գործը եւ այն ուղարկել ՍԴ
2019-05-20 20:00:17

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկությունները Ռադիոլուրի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Պաշտպանը բացատրեց, որ այս փոփոխությունը կապված է իրենց բողոքների հետ․ պաշտպանները պնդում էին, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի մի հոդվածով (հանցակազմով), որը լիարժեք չի համապատասխանում նոր օրենսգրքի հոդվածին (հանցակազմին)։

Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունում այս տեղեկության մասին դեռևս տեղյակ չեն։