Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չզգուշացված զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է
2019-05-21 11:40:34

ԵԱՀԿ հանձնառությունն է նախապես իրազեկել լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին, որը պետք է կատարեր Բաքուն մինչ լայնածավալ զորավարժությունների անցկացումը՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, թե տեղեկացված եղել է արդյոք պաշտոնական Երեւանն Ադրբեջանում երեկվանից սկսված զորավարժությունների մասին: Նա նաև նշել է, որ Բաքուն այդ մասին պետք է տեղյակ պահեր ոչ թե Երեւանին, այլ ԵԱՀԿ-ին:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, եւ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

«Հարցը կբարձրացվի ԵԱՀԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցչության կողմից՝ հենց վաղը: Այս ամենում պետք է ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա՝ նախեւառաջ ապավինել մեր ուժերին, ոչ միայն պահպանել խաղաղություն, այլև հանդես գալ խաղաղության դիրքերից»,-ասել է ԱԳՄ մամուլի խոսնակը:

0:00
0:00