Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ արտահերթ նիստ՝ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ
2019-05-21 12:11:07

Մայիսի 22-ին, ժամը 11։00-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ հայտնել է իր ֆեյսբուքյան էջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնել էինք, Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։

Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,-գրել է նա։

«Լուսավոր Հայաստան»-ը խմբակցության նիստում երեկ որոշում էր ընդունել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: ԼՀ-ի պատգամավորները նախաձեռնել էին ստորագրահավաք։

ԼՀ խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարում է ԱԺ նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Այսինքն, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է հավաքեր առնվազն 33 ստորագրություն: