Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան, կլինեն նաև Ստեփանակերտում
2019-05-21 12:43:32

Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն՝ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 20-ին տարածաշրջանային վերջին այցի ժամանակ հանդիպումներ էին ունեցել Երևանում և Բաքվում: ՄԽ-ը Ստեփանակերտ այց չէր պլանավորել: