Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում
2019-05-21 13:04:42

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 2018 թվականի եկամուտների հայտարարագիրը: Ըստ «Ալիք Մեդիա»-ի՝ Զելենսկիի և նրա կնոջ հայտարարագրում ներառված գույքը հետևյալն է՝

Տուն և հողատարածք Կիևի շրջանում, մայրաքաղաքի էլիտար շենքերում ևս 4 բնակարան, բնակարան Ղրիմում։ Նշվում է նաև Կիևում երկու բնակարան, որոնց սեփականատերը երրորդ անձ է, երկու վիլլա Իտալիայիում, հյուրանոցային 5 համար Վրաստանում: Լրատվամիջոցները գրում են, որ Զելենսիին վրաստանյան անշարժ գույքից ևս զգալի եկամուտներ ունի։

Ուկրաինայի նորընտիր նախագահի և նրա ընտանիքի մշտական ​​բնակության հասցեն նշված է Գրուշովի 9-ում գտնվող բնակարանը, որը չափի պատճառով անվանում են «հրեշ»:

Մեկ տարում Զելենսկիի եկամուտը կազմել է գրեթե 4 մլն 170 հազար գրիվնա (160 հազար դոլար): Հայտարարագրում գրանցված է նաև 400 հազար դոլար «Պրիվատբանկում», 1 մլն գրիվնա ОТП բանկում, 190 հազար դոլար և 100 հազար եվրո կանխիկ: