Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
2019-05-21 15:40:42

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։

Ի դեպ, ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպման ժամանակ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, քննարկվելու է նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Պաշտոնակատարը նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսն իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, և այսօրվա դրությամբ այդ թեկնածուն Ստանիսլավ Զասն է: