Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-22 09:54:53
  • «Ժամանակ». «Դատական համակարգի ցանկացած փոփոխություն պետք է իրականացնել հանրաքվեի ճանապարհով»
  • «Առավոտ». Ո՞ւմ է պատկանում դատական իշխանությունը
  • «Ժողովուրդ». Պահանջում է անվանակոչել
  • «Փաստ». Սևանա լճի մակարդակը չի բարձրանում. այս տարի կրկին ջրի բացթողում կլինի՞

«Դատական համակարգի ցանկացած փոփոխություն պետք է իրականացնել հանրաքվեի ճանապարհով»

«Ժամանակ»-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ: Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում էր կայացրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու նախաձեռնել էր ստորագրահավաք: ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել դատարանների շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունն ու վարչապետի հայտարարությունը: Թերթը հետաքրքվել է, թե նախատեսված ԱԺ արտահերթ նիստը կկայանա՞:

«Նիստը կգումարվի, կայանալու համար քվորում է անհրաժեշտ: Հույս ունեմ, որ «Իմ քայլի» մեր գործընկերները կգան կգրանցվեն, քվորում կլինի, և նիստը կկայանա, միջնորդել ենք, որ մայիսի 23-ին կայանա: Կարծում ենք, որ մինչև անցումային արդարադատության մասին լսումները պետք է նիստ անել»,- պատասխանել է Է. Մարուքյանը:

Արտահերթ նիստը, ըստ նրա, կարևոր է, քանի որ օրենսդիր իշխանությունը չի կարող խորհրդարանական երկրում լուռ մնալ՝ կապված վերջին իրադարձությունների հետ, հարցեր կան: Լսումների ժամանակ պետք է քննարկվեն, թե անցումային արդարադատության ինչ տարբերակներ, ինչ գործիքակազմեր կան, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

«Այս հարցերը բավականին ուշացած են, մինչդեռ գործադիր իշխանության համապատասխան ճյուղը՝ արդարադատության նախարարությունը պետք է մշակեր այդ ոլորտի քաղաքականությունը և բերեր խորհրդարան: Դատական համակարգը փոխելու ռեֆորմը պետք է մշակվեր արդարադատության նախարարությունում: Լավ է ուշ, քան երբեք: Վեթինգի գաղափարը պետք է ուսումնասիրել և դնել շրջանառության մեջ: Դատական համակարգի վերաբերյալ ցանկացած փոփոխություն, որ ցանկանում ենք իրականացնել, պետք է իրականացնել հանրաքվեի ճանապարհով, սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացնենք…»,-ասել է թերթի զրուցակիցը

Ո՞ւմ է պատկանում դատական իշխանությունը

«Առավոտ»-ը կարծում է՝ կան հարցեր, որոնք բազմաթիվ մարդկանց հուզում են, և այդպիսի մի հարց է՝ ինչ է նշանակում «իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին» սահմանադրական հայտնի դրույթը՝ երրորդ, դատական իշխանության կիրառմամբ:

Առաջին երկուսի՝ օրենսդիրի եւ գործադիրի դեպքում դա, ենթադրաբար, հասկանալի է՝ առաջինն ընտրվում է քաղաքացիների մեծամասնությամբ, երկրորդը ձեւավորվում է այդ ընտրությունների արդյունքում (ինչը, բարեբախտաբար, տեղի ունեցավ):

Իսկ երրորդ իշխանությո՞ւնը: Եթե դատավորները չեն ընտրվում քաղաքացիների կողմից, եթե անգամ չկա քաղաքացիների ներկայությունը երդվյալ ատենակալների տեսքով, ապա ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա մենք կարող ենք պնդել, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին: Կարելի՞ է արդյոք պնդել, որ, օրինակ, ԲԴԽ-ն ժողովրդի կողմից ձեւավորված մարմին է:

«Եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը իրական իմաստ ունեցող դրույթ է, եւ ոչ թե մանիպուլյատիվ բառախաղ է, որը հրապարակախոսները, քաղաքական գործիչները եւ իշխանավորները (սկսած մոտավորապես Ժան-Ժակ Ռուսոյի ժամանակներից) օգտագործում են՝ մարդկանց մոլորեցնելու համար, ապա լավ կլինի, որ այդ դրույթը իրագործվի նաեւ Հայաստանում: Բայց դա, ինձ թվում է, այնքան էլ հեշտ գործ չէ, այն հնարավոր չէ օրերի կամ անգամ ամիսների ընթացքում իրագործել: Ցավոք, մարդկանց մատուցվում են չափից դուրս պարզ լուծումներ, ասվում է այն, ինչ նրանք գերադասում են լսել»:

Այս հարցերը ձևակերպելով՝ թերթը գրում է. «Եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը իրական իմաստ ունեցող դրույթ է, եւ ոչ թե մանիպուլյատիվ բառախաղ է, որը հրապարակախոսները, քաղաքական գործիչները եւ իշխանավորները (սկսած մոտավորապես Ժան-Ժակ Ռուսոյի ժամանակներից) օգտագործում են՝ մարդկանց մոլորեցնելու համար, ապա լավ կլինի, որ այդ դրույթը իրագործվի նաեւ Հայաստանում: Բայց դա, ինձ թվում է, այնքան էլ հեշտ գործ չէ, այն հնարավոր չէ օրերի կամ անգամ ամիսների ընթացքում իրագործել: Ցավոք, մարդկանց մատուցվում են չափից դուրս պարզ լուծումներ, ասվում է այն, ինչ նրանք գերադասում են լսել»:

Պահանջում է անվանակոչել

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Երեւանի ավագանին որոշման նախագիծ է մշակել` հանրային քննարկումներ կազմակերպելու մասին: Թեման` Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելն է:

Ըստ օրաթերթի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկություն` նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ:

Նախագահը եւ իր աշխատակազմը մարտի 1-ից Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են վերը նշված հասցեում գտնվող նախագահական նստավայր:

«Պարզվում է` ՀՀ նախագահի աշխատակազմը ծրագրում է այդ հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաեւ հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ եւ այլն»,-գրում է թերթը:

Սևանա լճի մակարդակը չի բարձրանում. այս տարի կրկին ջրի բացթողում կլինի՞

Շատ է խոսվում Հայաստանի համար Սևանա լճի կենսական նշանակության մասին:

Նախքան ոռոգման սեզոնը պետական գերատեսչությունները և պաշտոնյաները խոսում են Սևանից ջուր վերցնելու անթույլատրելիության մասին, սակայն «Փաստ» թերթը ջրի հերթական չափաքանակի բացթողումը Սևանի հանդեպ անտարբերության և Սևանին՝ որպես ջրի տակառ դիտարկելու մասին վկայություն է համարում: Ի դեպ, թերթը նշում է, որ այս մասին հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը «Փաստը»-ի հետ զրույցում ասել է, որ Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, վերջին տարիների ընթացքում կա մակարդակի շատ չնչին փոփոխություն: Կան ջրբացթողումներ, բավական վատ իրավիճակ Սևանա լիճ թափվող գետերի հետ կապված.

«Օրինակ, գետերից շատերը պետք է թափվեին Սևանա լիճ և, բառացի ասած, «իրենց հետ ջուր բերեին», սակայն դա տեղի չի ունենում: Սրան նպաստում է ՀԷԿ-երի աշխատանքը: Մարդիկ չեն ստանում իրենց ոռոգման ջուրը և անօրինական ձևով գետերից վերցնում են ավելի շատ ջուր, քան իրենց պետք է: Առկա են կլիմայական փոփոխություններ: Բացի դա, կառավարությունը մի քանի տարվա ընթացքում Սևանից ավելի մեծ բացթողումներ է թույլ տվել, քան սահմանված էր: Բնական է, որ եթե դու թույլատրելիից շատ ես ջուր վերցնում, այն քչանում է: Այսինքն՝ կա ջրի վատ կառավարման խնդիր, որը պետք է պարտադիր լուծվի»:

«Օրինակ, գետերից շատերը պետք է թափվեին Սևանա լիճ և, բառացի ասած, «իրենց հետ ջուր բերեին», սակայն դա տեղի չի ունենում: Սրան նպաստում է ՀԷԿ-երի աշխատանքը: Մարդիկ չեն ստանում իրենց ոռոգման ջուրը և անօրինական ձևով գետերից վերցնում են ավելի շատ ջուր, քան իրենց պետք է: Առկա են կլիմայական փոփոխություններ: Բացի դա, կառավարությունը մի քանի տարվա ընթացքում Սևանից ավելի մեծ բացթողումներ է թույլ տվել, քան սահմանված էր: Բնական է, որ եթե դու թույլատրելիից շատ ես ջուր վերցնում, այն քչանում է: Այսինքն՝ կա ջրի վատ կառավարման խնդիր, որը պետք է պարտադիր լուծվի»:

Բնապահպանն ընդգծել է, որ ԱԻՆ-ի հրապարակած տվյալներից էլ է պարզ, որ ունենք լճի մի քանի սանտիմետրի բացասական բալանս:

Եթե որոշում լինի այս և հաջորդ տարիներին Սևանից ջուր բաց չթողնել, լճի մակարդակը կբարձրանա՞: «Մենք «եթե»-ով չպիտի շարժվենք: Պետք է շարժվենք իրական փաստերով: Իսկ փաստն այն է, որ քանի տարի է՝ ջրի մակարդակը չի բարձրացել, և ունենք բացասական բալանս, ինչին մեծապես նպաստեց ոռոգման նպատակներով ջրի բացթողման ծավալների ավելացումը», - ասել է թերթի զրուցակիցը: