Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոչ «Չելսի»-ին ու «Արսենալ»-ին՝ հրաժարվել Բաքվի խաղից
2019-05-22 11:09:50

Հայտնի բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը անդրադարձել է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի և դրան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հետ կապված հարցերին:

Նա կարծում է, որ եթե «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կփոխի հանդիպման վայրը: «Չելսին» նույնպես հայ երկրպագուներ ունի: Մի՞թե մտադիր եք հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Եթե 2 թիմն էլ հրաժարվեն Բաքվում կայանալիք խաղից, ապա ՈւԵՖԱ-ն ստիպված կլինի այն տեղափոխել այլ քաղաք»,-գրել է Մորգանն իր Twitter-ում: «Այդ դեպքում, կարծո՞ւմ եք մենք դեռ կքննարկեինք այս թեման»,-ասվում է գրառման մեջ:

Պիրս Մորգանը հայտնի է նաև որպես «Արսենալի» երկրպագու:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ: