Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի
2019-05-22 13:53:33

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ է քվեարկել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:

Նախագծում նշվում է, որ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայումս չի ընդգրկում «Սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։

Նույն նիստում Երևանի ավագանին մերժել է Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներով «Սուրբ» բառի ավելացման առաջարկը:

Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու հոգևոր Հայրերի կողմից դասվել է ավագ սրբերի կարգին, այնուհետև դասվել համաքրիստոնեական սրբերի շարքին: