Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
2019-05-22 14:53:46

Բիշքեքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն արտգործնախարարների խորհրդի նիստը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Աննա Նաղդալյանը երեկ հայտարարել էր, որ նիստին  քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում նրանք, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։