Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զգուշացե՛ք, ՍԱՊԾ-ն է գալիս
2019-05-22 17:31:32

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Տնտեսվարողները  պետք միշտ զգոն լինեն, քանի որ ՍԱՊԾ կարող է  գնալ ստուգման:  Ծառայության պետն ասում է, որ իրենց խնդիրը ոչ թե բիզնեսին վնաս տալն է, այլ որ նրանք, այսպես ասած, չթունավորեն մեր ժողովրդին ու որակյալ ու մաքուր սնունդ արտադրեն:

« Դե հիմա պատրաստ եմ քրքրվել ձեր հարցերից»,-խոսքերը  Սննդի անվտանգություն պետական ծառայության  պետ Գեորգի Ավետիսյանինն է, ով այսօր լրագրողներին էր ներկայացնում ոլորտում իրականացված  բարեփոխումները, այն թե որքան ստուգումներ  ու մշտադիտարկումներ են անցկացրել:

Այսպիսով վերջին մեկ տարվա  ընթացքում իրականցվել է 490 ստուգում և մոտ 366 դիտարկում ու մշտադիտարկում: Ոլորտի պատասխանատուն  հորդորում է, որ բոլոր տնտեսվարողները զգոն լինեն, քանի որ ՍԱՊԾ- ն   կարող է ցանկացած պահի գնալ ստուգման:  

Իսկ եթե ծառայությունը մշտապես ուշադրություն կենտրոնում է պահում արտահանվող  ապրանքները, ապա ինչպես եղավ, որ Հայաստանից  Ռուսատան արտահանված  ձկնեղենի  մեջ հայտնաբերվեց մկնդեղ:

Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն իր պաշտոնական  էջով տեղեկացրել էր, որ Հայաստանից  արտահանված ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։ Ավետիսյանն ասում է, որ իր համար էլ է զարմանալի  եղել:

Ավետիսյանը նշում է, որ ձկան պիտանելիության ժամկետը 1-ից 14 օր է, ու եթե այդ փորձաքննությունն  անցկացնեն, ապա այն կտևի օրեր:

ՍԱՊԾ պետը խոսում  է  նաև ոլորտի խնդիրներից , մասնավորապես անդրադառնում կադրերի բացակայությանը: Ասում է, որ ոլորտում այսօր կադրային լուրջ բաց կա, մատնանշում սահմանային  անցակետերում՝  մասնավորապես Գոգովանում ու Ագարակում, ագրոնոմի ու բուժսանիտարի  կադրերի  պակասի մասին: 

Իսկ անասնաբույժի մասնագիտությունն էլ գնալով  դառնում է ոչ գրավիչ: Իսկ սա որոշակի ժամանակ հետո  կարող է  լուրջ խնդրի հանգեցնել:

Ոլորտի նման բացը լրացնելու համար ՍԱՊԾ -ն սկսել է համագործակցել  Ագրարային համալսարանի ու ԵՊՀ -ի հետ:

0:00
0:00