Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար. Փաշինյանը` Կոմանդոսին
2019-05-22 23:18:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ։ Ուղերձում ասված է.

Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը:

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: