Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
2019-05-23 11:02:49

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում 49 հարց է, որից 35-ը չզեկուցվող է: Կառավարության այսօրվա նիստի չզեկուցող հարցերում ներառված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2»-ի շրջանակներում Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Ըստ հիմնավորման` որոշման ընդունման արդյունքում նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերը, ինչը թույլ կտա ապահովել համապատասխան վարկային համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը և ծրագրի բնականոն ընթացքը: