ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայացք՝ Կառլովի Վարիից
2018-11-24 15:35:07

Ամասիա Հովհաննիսյան

«Ռադիոլուր»՝ Չեխիա

 

Կարլովի Վարին Եվրոպայի ամենահայտնի առողջարանային քաղաքներից է: Իբրև բնակավայր այն հիշատակվում է 1349 թվականից: Առաջին գեյզերը . չեխերեն՝ վրժիդլոն, հայտնաբերել է Կարլոս I V-ը ՝ իր դրուժինայով, երբ եղնիկի որսի ժամանակ որսաշներից մեկն ընկել է տաք ջրավազանն ու սկսել է կաղկանձել:Այդ տաք հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին առաջին գրավոր հիշատակումներն էլ են կապված Կարլոս IV- հետ : Դրանցում ասվում է, որ նա իր հիվանդ ոտքերը բուժել է այդ ջրերում:

1480 թվականից Կարլովի Վարին արդեն եվրոպական հայտնի առողջարաններից էր: 1582 թվականի մայիսի 9-ին քաղաքը խիստ տուժել է ջրհեղեղից, 1604 թվականի օգոստոսի 3-ին այստեղ հսկա հրդեհ է բռնկվել, իսկ 1759 թվականին բռնկված հրդեհն ավելի ավերիչ է եղել: 1890 թվականի նոյեմբերի 24-ին էլ քաղաքում գրանցվել է ամենաուժեղ ջրհեղեղը: Կարլովի Վարիում են եղել հայտնի պատմական դեմքեր ու մշակույթի գործիչներ: 1711 և 1712 թվականներին Պետրոս Մեծը, 18-19 դարերում ՝ այստեղ են եղել նաև Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Ֆրիդրիխ Շիլլերը, Թեոդոր Կյորները, Բեթհովենը,Շոպենը, Նիկոլո Պագանինին…

1807 թվականին էլ դեղագործ Յոզեֆ Վիտուս Բեխերն սկսել է «Բեխերովկա» լիկյորի արտադրությունը: «Բեխերովկան» սկզբնապես օգտագործվել է, որպես ստամոքսի կաթիլներ: Այսօր «Բեխերովկան» Կարլովի Վարիի խորհրդանիշներից է:

Այստեղ շատ են ռուսները, ուկրաինացիները, բելառուսները.. Գրեթե ամեն քայլափոխի կարելի է լսել ռուսաց լեզվով հաղորդակցվողների: Ու պատահական չի, որ քաղաքի հատկապես առողջարանային գոտում շատ են նաև ռուսերեն ցուցանակները: Բանն այն է, որ այստեղ ես բազմիցս շփվելու առիթներ ունեցա ռուսաստանցիների հետ: Հավատացնում եմ, չեղավ մեկը, որ անտեղյակ լիներ Հայաստանի անցուդարձերից, ու չեղավ գեթ մեկը, որ իր հիացմունքը, քաջալերանքը չհայտներ մեր երկրում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների վերաբերյալ: Բայց, մի զավեշտալի դեպք էլ եղավ. դրանից երկու օր առաջ հայտնի էր դարձել Հայաստանի վարչապետի հրաժարականը: Սանկտ-Պետերբուրգցի տարեց ամուսիններ էին : Իմանալով իմ ով լինելը, նրանք ափսոսանք հայտնեցին կատարվածի համար,որ Հայաստանում ձախողվեց «թավշյա հեղափոխությունը» … Պետք էր տեսնել նրանց գոհ ժպիտը, երբ բացատրեցի այդ քայլի իմաստը: Այնպես, որ Հայաստանը կրկին դիտում են «ժողովրդավարության կղզյակ» տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Չեխիայում ապրող հայերին, ապա տպավորությունս այն է, որ հետևում են այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Պատմականորեն, Չեխիայում հայկական համայնք ՝ որպես այդպիսին , չի եղել: Այստեղի հայերի գերակշիռ մասը անցյալ դարի 90-ականների թվականների եկածներն են: Պրագայում գործում է հայկական եկեղեցին: 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրագայի պատմական կենտրոնում գտնվող «Սուրբ հոգի» կաթոլիկ եկեղեցին անժամկետ փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին: Ըստ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Բարսեղի, եկեղեցին համախմբող ազդեցություն ունի հայ համայնքի համար: Ըստ որոշ աղբյուրների, ներկայումս Չեխիայում ապրող հայերի թիվը 3500-4000 է:

Հայրենանվեր ու հայանպաստ գործ է կատարում լրագրող Հակոբ Ասատրյանը,որի խմբագրությամբ հրատարակվում է համաեվրոպական անկախ «Օրեր» ամսագիրը:

Ուշագրավ է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հռչակված Չեխոսլովակիայի առաջին նախագահ Գարիգ Մասարիկի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ 1920 թվականին Հայաստանից Պրագայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու են հրավիրվել 50 հայ երիտասարդներ:Սակայն, հետագայում նրանք ինտեգրվել են այլ երկրների հայկական համայնքներում: Դրանում, հավանաբար, դեր է խաղացել ինչպես Հայաստանի խորհրդայնացումից հետո վտարանդությունը գերադասելը, մյուս կողմից էլ ՝ հիտլերյան Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի գրավումը: Ինչևէ, որևէ բան հայտնի չի նրանց ճակատագրի մասին:

Ներկայումս, Չեխիայում ապրող հայերն զբաղված են այդ երկրի տնտեսության,կրթության ու մշակույթի տարբեր ոլորտներում: Իսկ «Մարլենկա» անվամբ թխվածքեղենի տեսականին Չեխիայի հրուշակեղենի ամենահայտնի ու պահանջված ապրանքանիշներից է:

Ի դեպ, նախորդ նոթերիցս մեկում անդրադարձել էի Չեխիայի ներքաղաքական կյանքին, նշելով, որ այն բավականին հանգիստ է: Սակայն, անցյալ շաբաթ և կիրակի օրերին հարյուրավոր ցուցարարներ Պրագայի կենտրոնում պահանջում էին երկրի վարչապետ Բաբիշի հրաժարականը: Պատճառը կոռուպցիոն այն սկանդալն է, որում հայտնվել է նրա որդին: Նրան մեղադրում են Եվրամիության ֆոնդին առնչվող խարդախություններում: Եվրամիության փողերն , իբր, ծախսվել են «Արագիլի բույնը» հանգստի կենտրոնը կառուցելու համար: Ըստ լուրերի, Անդրեյ Բաբիշ-կրտսերը հանգստի այդ կենտրոնի խոշոր մասնաբաժնի տերն է: Սկանդալն ավելի է բորբոքվել, երբ պարզվել է, որ Բաբիշ-կրտսերին՝ հետաքննող մարմիններից թաքցնելու համար, ոմն ռուս էմիգրանտ-գործարար Պյոտր Պրոտոպոպովի ուղեկցությամբ գաղտնի տարել էին Ղրիմ:

Բայց, ըստ տեղի մեկնաբանների, այդ սկանդալը հազիվ թե լուրջ հետևանքներ ունենա, քանի որ ընդդիմությունը մասնատված է:

Տես նաև՝

0:00
0:00