ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աճող գները՝ հանձնաժողովի մտահոգությունների օրակարգում
2018-11-24 16:04:50

Հայաստանն այս տարի իր դիրքերը բարելավել է տնտեսական մրցակցության ոլորտում։ Ավելացել է ներկրողների, տնտեսվարողների թիվը: Թվերը՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն է ներկայացրել:

Մրցակցային միջավայրում Հայաստանն առաջընթաց է արձանագրել ու աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանն առաջատարն է: Մրցակցության արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է մրցակցային իրավիճակը մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում:

Մեկ տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն իրականացրել է 113 ոլորտային ուսումնասիրություն, բացահայտվել է ավելի քան 200 խնդրահարույց դեպք՝ 140-ը պետական գնումների ոլորտում:

Տնտեսվարողների, ներկրողների թիվն ավելացել է, բայց ապրանքային շուկայում՝ նվազելու փոխարեն շարունակում են աճել գները, չհաշված բանանը. լրագրողներին դիտարկմանն ի պատասխան Արտակ Շաբոյանը նախ հիշեցրեց, որ գնագոյացման խնդիրներին և տնտեսվարողների վարած գնային քաղաքականությանը հանձնաժողովը հետևում է այնքանով, որքանով դրանք առնչվում են գերիշխող դիրք զբաղեցնող ապրանքային շուկաներին: Այդուհանդերձ, աճող գները հանձնաժողովի մտահոգությունների օրակարգում են: Արտակ Շաբոյանն անդրադարձավ գնային սանդղակում տևական ժամանակ առաջատարի դիրքերը չզիջող կարագին:

Գնագոյացման վրա ՏՄՊՊՀ-ն ուղղակիորեն չի ազդում, բայց դա փորձում է անել իր առանցքային գործառույթով, այն է՝ հայտնաբերել ու վերացնել ներմուծման խոչընդոտները: Միաժամանակ՝ աշխատում է, որպեսզի հայկական արտադրող ընկերությունները ներկայացված լինեն արտաքին շուկայում:

Տես նաև՝

0:00
0:00