Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետն անդրադարձել է Սիս գյուղի երեխաների բողոքին
2019-05-23 14:41:09

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սիս գյուղի ճանապարհի վիճակից բողոքող երեխաներին։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից վարչապետը հետաքրքվել է, թե տեսել է այն տեսանյութը, որում Սիս գյուղի երեխաները հարցազրույց են տալիս ու դժգոհում են անսարք ճանապարհից:

«Ասում  են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեցին ու ճանապարհը չսարքեցին։ Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ ճանապարհը կասֆալտապատեն։ Նախագիծն արդեն ուղարկել են, պարզապես կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով իրականացնեն ճանապարհաշինական աշխատանքները, որպեսզի գործընթացն արագ լինի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է՝ «սրանից հետո Հայաստանի բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձևը որն է»։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», - կատակել է վարչապետը: