Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միասնական քննություն են հանձնելու նաեւ 9-րդցիները
2019-05-23 19:09:07

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այս տարի առաջին անգամ միասնական քննություն են հանձնելու 9- րդ դասարանցիները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանի համապատասխան հրամանով՝ հաստատվել է 2019 թվականի միասնական քննական կենտրոնների ցանկը: Կենտրոնները 33-ն են, դրանք չեն ձեւավորվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիներն այս տարի առաջին անգամ քննություն կհանձնեն միասնական համակարգով:

«Հայոց լեզու» առարկայից աշակերտների գիտելիքները կստուգվեն մայիսի 26-ին՝ կիրակի: Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում կենտրոնացված կարգով կանցկացվի միայն մայրենիի քննությունը:

Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ 9-րդ դասարանցիների միասնական քննության ստուգման կարգը մի փոքր տարբերվելու է ավանդական միասնական քննություններից:

 

Ինչ վերաբերում է 12-րդցիներին, ապա նրանց միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Այդ օրը շրջանավարտները հանձնելու են քննություն «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:

Կարո Նասիբյանը հայտնեց, որ միասնական քննությունների համար ձևավորվել է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝մարզերում, 10-ը՝ Երևանում: Դիմորդների թիվն այս տարի բավականին մեծ է:

Դիմորդների ակտիվության մասին է «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսում նաև ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը:

Շարժը նախորդ տարիների համեմատությամբ գոհացնող է նաև բնագիտության՝ մասնավորապես ֆիզմաթ թևում: Ի դեպ՝ պետական առաջատար բուհեր այս տարի նման ակտիվությունը իր պատճառն ունի:  Քննական առարկաների թիվն է նվազել:

Եթե տարիներ առաջ, օրինակ, բնագիտական ուղղությամբ բուհ ընդունվելու համար հանձնում էին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն, ապա հիմա կարելի է հանձնել մեկ առարկա, մնացածի դեպքում գնահատականները բերում են դպրոցից՝ ասաց Կարո Նասիբյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դիմորդների մեծամասնությունը քննություն է հանձնելու «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Երկրորդ տեղում «Անգլերենն» է, ապա «Մաթեմատիկան»:

Զգալիորեն նվազել է հետաքրքրությունը «Համաշխարհային պատմություն» առարկայի նկատմամբ: Մայրաքաղաքում այս առարկայից քննություն է հանձնելու  ընդամենը 1 դիմորդ:

0:00
0:00