Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Երեւանյան հեռանկարներ»-ը հյուրընկալում է Պարկեր քառյակին
2019-05-23 19:33:18

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում ելույթ կունենա «Պարկեր» քառյակը:

Փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը:

Մայիսի 28-ին կայանալիք ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը: Այն տեղի կունենա  հունիսի 19-ին:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին: Խմբին հաջողվել է դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019 թվականների շրջագայությունների ընթացքում խումբը երաժշտասերներին է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

«Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների «Գիլդ» մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։

Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում:

Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։