Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-24 09:58:34
  • «Ժողովուրդ». «Աշխատել է պետք»
  • «Իրատես». «Ճիշտ չէ առանց չափանիշային հստակ համակարգի թացը չորի հետ խառնել»
  • «Փաստ». Լրացուցիչ ռիսկեր, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը
  • «Առավոտ». Եվրախորհրդարանի ընտրությունները բացասական ազդեցություն կունենա՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա
  • «Ժամանակ». «Ցրողների» աճ և օրենսդրական բաց

«Աշխատել է պետք»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին: «Վստահ եմ՝ մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,- ասել է նա:

«Վստահ եմ՝ մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»:

Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական. գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,- ասել է նա:

Ճիշտ չէ առանց չափանիշային հստակ համակարգի թացը չորի հետ խառնել

«Իրատես» թերթում Սահմանադրագետ Վարդան Այվազյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրականության խոր ճգնաժամից են բխում այսօր երկրում տեղի ունեցող մի շարք գործընթացներ: Վստահ է՝ Սահմանադրությանը չի կարելի վերաբերվել որպես զուտ տեխնիկական փաստաթղթի` հաշվի չառնելով դրա պահանջները և այն գրելու հետ մեկտեղ չստանձնել դրա համար պատասխանատվություն:

Ըստ նրա` պետության կառավարման երեք թևերը` գործադիրը, օրենսդիրն ու դատականը, մեկը մյուսից անջատ են, բայց պետք է դիտվեն մեկ ամբողջականության մեջ. «Այս պահին այդ ամբողջականությունն ապահովված չէ, և դրա բացակայության հետևանքով ունենք մի իրավիճակ, երբ չկան չափանիշային համակարգեր, որոնցով պետք է որոշվի այդ երեք թևերի որակը: Իսկ որակները հասկանալու համար անհրաժեշտ են որոշակի չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել՝ ինչ պատասխանատվություն է ենթադրվում այդ թևերի որակի բացակայության համար»:

Ըստ Վարդան Այվազյանի՝ պետության կառավարման երեք թևերը` գործադիրը, օրենսդիրն ու դատականը, մեկը մյուսից անջատ են, բայց պետք է դիտվեն մեկ ամբողջականության մեջ. «Այս պահին այդ ամբողջականությունն ապահովված չէ, և դրա բացակայության հետևանքով ունենք մի իրավիճակ, երբ չկան չափանիշային համակարգեր, որոնցով պետք է որոշվի այդ երեք թևերի որակը: Իսկ որակները հասկանալու համար անհրաժեշտ են որոշակի չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել՝ ինչ պատասխանատվություն է ենթադրվում այդ թևերի որակի բացակայության համար»:

Ինչ վերաբերում է «vetting»-ին ու դատական համակարգին գնահատական տալուն, ապա. «Դրա համար պետք է ուսումնասիրել դատավորների` հատորներով, տարիներով քննած գործերը, մանրակրկիտ ծանոթանալ դրանց, բայց ծանոթանալուց առաջ անհրաժեշտ գիտելիքներ ունենալ, որպեսզի վեր հանենք ու հասկանանք` քննված գործերն ապօրինի՞ են եղել, թե՞ ոչ: Եթե օդի մեջ, առանց հստակ չափանիշներ ունենալու, պետք է գործընթաց սկսենք, միանշանակ թացը չորի հետ խառնվելու է»,- բացատրել է Այվազյանը, շեշտելով, որ դատական համակարգում կան նաև պարկեշտ, առաքինի ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, ու ճիշտ չէ, առանց չափանիշային հստակ համակարգ ունենալու, թացը չորի հետ խառնել:

Լրացուցիչ ռիսկեր, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը

«Փաստ»-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը տնտեսությանն առնչվող ռիսկերի ու խնդիրների մասին է խոսել և նախ մի հանգամանք է արձանագրել՝ կապված 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի հետ:

«Եթե նայենք 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի դինամիկային և այն համեմատենք նախորդ տարվա երեք ամիսների հետ, ապա խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը: Եվ դա վերաբերում է թե՛ հանքարդյունաբերությանը, թե՛ էներգակիրների ոլորտին և թե՛ սննդի վերամշակման խոշոր ընկերություններին: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ առումով մոտ 20 տոկոսի աճ ունենք: Այս ցուցանիշի վրա աչք փակելը սխալ է: Այլ բան է, որ կառուցվածքային խնդիրները, ներդրումային իրավիճակը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև սոցիալական խնդիրները շարունակում են օրակարգում մնալ: Սա խնդիր է: Կան մեծ անորոշություններ և ռիսկեր, որոնք առաջին հերթին կապված են կառավարության կառուցվածքի փոփոխության, ոլորտային հնարավոր վերաբաշխումների և քաղաքականության հնարավոր սկզբունքային փոփոխությունների հետ: Սրանք լրացուցիչ ռիսկեր են, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը: Այս հանգամանքն իր հերթին, բնականաբար, անվստահություն է առաջացնում ներդրողների մոտ: Այդուհանդերձ, եթե նայում ենք մյուս ցուցանիշներին, ապա կան մի շարք իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը ևս ճիշտ չէ. դրամը շարունակում է կայուն մնալ, արտաքին պարտքի դինամիկան նվազել է, դեֆիցիտային լուրջ ճնշումներ չկան»,-նկատել է տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը շեշտել է, որ թեև նախկինում առկա մի շարք ռիսկեր այս պահին թուլացել են, բայց, այնուամենայնիվ, անորոշություններ է ստեղծում հակակոռուպցիոն պայքարը. «Օրինակ, եթե նախկինում մրցակցային վիճակը խեղված էր, հիմա իրավիճակը բարենպաստ է: Խնդիր էր նաև բիզնեսի և իշխանության սերտաճումը, որը հիմնականում լուծվում է: Սրանք ռիսկեր են, որոնք թուլացել են: Բայց ռիսկեր է առաջացնում հակակոռուպցիոն պայքարը, որն անորոշություններ է ստեղծում այն սեփականատերերի համար, որոնք իրենց կապիտալը դիզել են անօրինական ճանապարհով: Բնական է, որ նրանք պետք է փորձեն դուրս բերել այդ կապիտալը՝ խուսափելով լեգալացնել ու հայտարարագրել դրանք: Կապիտալի արտահոսքի լուրջ ռիսկեր կան, և այս ընթացքում զուտ արտահոսքը ավելի մեծ է, քան զուտ ներհոսքը»:

Եվրախորհրդարանի ընտրությունները բացասական ազդեցություն կունենա՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա

Ըստ «Առավոտ»-ի Հայաստանում մտահոգություններ կան, որ Եվրոպայի մի շարք երկրներում մեկնարկած Եվրախորհրդարանի ընտրությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա, քանի որ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց հետ հայ դիվանագետներն ու պատգամավորներն արդեն պայմանավորվածություններ ունեին, որ համաձայնագրի ընդունման հարցը նրանց շնորհիվ կընդգրկվի իրենց երկրների խորհրդարանների օրակարգում, հնարավոր է՝ պատգամավոր չընտրվեն:

Թերթը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում Եվրախորհրդարանի ընտրությունները պատճառ չե՞ն դառնա, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղի: Արմեն Վարդանյանը պատասխանել է. «Ընդհանուր առմամբ Եվրախորհրդարանի ընտրությունները տևելու են 4 օր՝ մայիսի 23-ից 26-ը, և չեմ կարծում, որ այդ գործընթացը մեծ ազդեցություն կունենա Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վրա: Տեսականորեն խնդիրներ կարող են առաջանալ, եթե եվրասկեպտիկները հաղթեն այդ ընտրություններում, բայց, իմ խորին համոզմամբ, դա նրանց չի հաջողվի»:

Ընդհանուր առմամբ, կարծում է, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ընթանում է նորմալ հունով և եթե նորմալ աշխատանք տարվի մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ, Եվրամիության անդամ բոլոր երկրներն արդեն վավերացրած կլինեն համաձայնագիրը:

Նա հիշեցրել է վերջերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը, որ վավերացման գործընթացն ընթանում է իր սովորական հունով և հավելեց. «Բացի այդ այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Օրերս էլ հայտարարվեց, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսին: Այնպես որ, կարծում եմ, խուճապի մատնվելու կարիք չկա»:

«Բացի այդ այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Օրերս էլ հայտարարվեց, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսին: Այնպես որ, կարծում եմ, խուճապի մատնվելու կարիք չկա»:

Ամփոփելով Արմեն Վարդանյանը նշել է՝ ամենակարևորն այն է, որ Երևանը և Բրյուսելը լի են վճռականությամբ խորացնելու հարաբերությունները և ամեն ինչ անում են, որ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից:

«Ցրողների» աճ և օրենսդրական բաց

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ ավելացել են գրպանահատության դեպքերը: Ոստիկանության աշխատակիցները բողոքում են, որ իրենք անզոր են պայքարել այդ երևույթի դեմ, որովհետև կան օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքին: Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակիցներն ասում են, որ իրենք բաց են թողնում մինչև 50 հազար դրամի գողություն կատարողներին, որովհետև այդպիսին են գործող օրենքները: Իսկ երթուղային տաքսիներով կամ ավտոբուսներով երթևեկող քաղաքացիների մոտ հնարավոր էլ չի, որ դրանից ավելի շատ գումար լինի»: