ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցնում
2018-11-25 18:50:55

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից արձակուրդ է վերցնում, որ լիարժեք մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2018 թ դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ երկու անգամ ԱԺ չընտրեց վարչապետ, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Հանրապետության նախագահն ընդունեց հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին: