Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանական լսումներ ՝ անցումային արդարադատության թեմայով (ուղիղ)
2019-05-24 10:35:03

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվել են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

2018թ․ մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբ դրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգային փորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացի կազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետ հարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգային փորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։ Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց կարծիքները։