Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
20000 շրջանավարտ` նոր կյանքի շեմին
2019-05-24 15:50:49

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրապետությունում այսօր հնչել է «Վերջին զանգը»: Հանրապետության 1400 դպրոցները նոր կյանք կճանապարհեն շուրջ 20.000 շրջանավարտների:  Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասն անցկացվել է յուրովի: Ռադիոլուրը շրջել մի շարք դպրոցներում, ծանոթացել շրջանավարտների տրամադրություններին և հետևել վերջին զանգի տոնական հանդիսություններին:

Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր հնչեց «Վերջին զանգը»: Շրջանավարտները շտապում են ավարտական հանդիսությանը, սակայն անհնար է թաքցնել նաև թախիծը: Ի վերջո՝ հրաժեշտ են տալիս ոչ միայն իրենց հարազատ դպրոցին, այլև ոտք են դնում մի նոր և ավելի պատասխանատու կյանք: Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասն անցկացվում է յուրովի: Հիմնականում այն ուղեկցվում է ավարտական շոու ծրագրով՝ շրջանավարտների մասնակցությամբ:

Շրջանավարտների հուշերում դեռ թարմ են անցած տարիներն  ու դպրոցական անմոռաց օրերը: Չեն թաքցնում` շատ են սպասել այսօրվան, բայց և գիտակցում են` անցյալում են թողնում շատ թանկ և կարևոր մի բան:

Հուզմունքը չէին թաքցնում նաև ուսուցիչները: Շատ պատասխանատու օր է նաև նրանց համար: Շրջանավարտներից և տնօրենից ոչ պակաս հպարտ և հուզված են նաև ծնողները:

Կարևոր չէ, թե հանրապետության որ դպրոցը ապագա ինչ մասնագետներ են ավարտում: «Վերջին զանգի» օրը աշակերտներից շատերի ցանկությունը մեկն է` վերադարձնել մանկության անմոռաց օրերն ու դպրոցական տարիները:

Բայց առջևում նրանց սպասվում է մեծ քննություն. ոչ դպրոցական, այլ ինքնահաստատման  ու ինքնակայացման: Բոլոր շրջանավարտներին շնորհավորում ու հաջողություն է մաղթում նաև «Ռադիոլուրը»:

0:00
0:00