Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-25 10:12:43
  • Ժողովուրդ». Ինչո՞ւ չխոսեցին
  • «Առավոտ». «Բաքուն, թվում է, ուժի ցուցադրություն է կազմակերպում եւ պատրաստակամություն է հայտնում մաս կազմելու հակաիրանական կոալիցիային»
  • «Փաստ». Կստացվի ինչպես մի՞շտ
  • «168 ժամ». Փաշինյանի պաշտոնավարումից հետո ՀՀ-ում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը

Ինչու չխոսեցին

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին:

Ըստ «Ժողովուրդ» թերթի ընդդիմության ներկայացուցիչները որոշել էին այդ թեմայով ելույթներ ունենալ երեկ անցումային արդարադատության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես եւ առաջարկել էր մեծամասնություն կազմող խմբակցությունը: Սակայն թերթի ուշադրությունն է գրավել, որ երեկվա լսումների ժամանակ այդպես էլ երկու ուժերից ոչ մեկը չխոսեց այդ թեմայով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ԱԺ խորհրդի նիստից հետո եւ մինչ լսումների օրը երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քննարկում են անցկացրել եւ որոշել անցումային արդարադատությանը նվիրված լսումները չխառնել իրենց բարձրացրած թեմայի հետ եւ այդ հարցին անդրադառնալ հետագայում:

«Մենք տեղեկացանք, որ այս պահին կրկին արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է, եւ ընդդիմադիրները քննարկում են՝ ինչպես անել, որ այս իշխանական մեծամասնությունը կողմ լինի»,- գրում է թերթը:

«Բաքուն, թվում է, ուժի ցուցադրություն է կազմակերպում եւ պատրաստակամություն է հայտնում մաս կազմելու հակաիրանական կոալիցիային»

«Առավոտ»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: Ադրբեջանը հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնում`վերջին շատ կարճ ժամանակահատվածում: Սա անհանգստացնո՞ղ է՝ հարցին նա պատասխանել է.

«Ադրբեջանի հերթական լայնածավալ զորավարժությունը, կարծում եմ, պայմանավորված է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությամբ, այլեւ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներով: Բաքուն, թվում է, ուժի ցուցադրություն է կազմակերպում` իր վրա հրավիրելու արտաքին ուժերի, կոնկրետ` Իրանի դեմ կոշտ դիմակայության մեջ մտած ԱՄՆ-ի ուշադրությունը եւ պատրաստակամություն է հայտնում մաս կազմելու հակաիրանական կոալիցիային: Ադրբեջանում, որքանով ես եմ հասկանում, տպավորություն ունեն, որ ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը հնարավորություն կստեղծի իրացնելու իրենց տարածաշրջանային հավակնությունները: Դա վտանգավոր միտում է: Պետք է հույս պահել, որ ԱՄՆ-ը չի ընդառաջի Բաքվի էքսպանսիոնիզմին»:

«Ադրբեջանի հերթական լայնածավալ զորավարժությունը, կարծում եմ, պայմանավորված է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությամբ, այլեւ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներով:

Բաքուն, թվում է, ուժի ցուցադրություն է կազմակերպում` իր վրա հրավիրելու արտաքին ուժերի, կոնկրետ` Իրանի դեմ կոշտ դիմակայության մեջ մտած ԱՄՆ-ի ուշադրությունը եւ պատրաստակամություն է հայտնում մաս կազմելու հակաիրանական կոալիցիային: Ադրբեջանում, որքանով ես եմ հասկանում, տպավորություն ունեն, որ ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը հնարավորություն կստեղծի իրացնելու իրենց տարածաշրջանային հավակնությունները: Դա վտանգավոր միտում է: Պետք է հույս պահել, որ ԱՄՆ-ը չի ընդառաջի Բաքվի էքսպանսիոնիզմին»:

Կստացվի ինչպես մի՞շտ

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ: Այն, որ իշխանությունները հաստատակամ են միանշանակ կյանքի կոչել անցումային արդարադատությունը, կարծես, հստակ է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, կա մի վերապահում:

Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նախատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ չի ներառելու 1991-98 թվականները՝ այդ ժամանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով»:

Փաշինյանի պաշտոնավարումից հետո ՀՀ-ում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը

Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ առանձին զեկույցով հանդես եկավ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզան: «168 ժամ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ է իրավիճակ, երբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից, չկիրառել այն, նա պատասխանել է.

«Ներկայումս դա ավելի շատ վերաբերում է մեր տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ համեմատական օրինակներ տրամադրել, ցույց տալ այլ երկրների օրինակներ, մատնացույց անել խնդիրներ, որոնք հնարավոր են լուծել։ Հատուկ կերպով չենք քննարկել, քանի որ չկա օրենսդրություն, որը կոնկրետ կլիներ։ Առանձին խնդիրներ ենք քննարկել, առավելապես ակտիվների վերականգնում, որը մեծամասամբ տեխնիկական հարց է։ Դեռևս՝ այսքանը»:

«Ներկայումս դա ավելի շատ վերաբերում է մեր տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ համեմատական օրինակներ տրամադրել, ցույց տալ այլ երկրների օրինակներ, մատնացույց անել խնդիրներ, որոնք հնարավոր են լուծել։ Հատուկ կերպով չենք քննարկել, քանի որ չկա օրենսդրություն, որը կոնկրետ կլիներ։ Առանձին խնդիրներ ենք քննարկել, առավելապես ակտիվների վերականգնում, որը մեծամասամբ տեխնիկական հարց է։ Դեռևս՝ այսքանը»:

Հարցին, թե Կենտրոնը պաշտպանո՞ւմ է անցումային արդարադատության կիրառումը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ, նա այսպես է պատասխանել. «Ես չգիտեմ, որովհետև անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ»։

Թերթը նաև հետաքրքրվել է՝ արդյոք նա ունի՞ Հայաստանի համար անցումային արդարադատության կոնկրետ տարբերակ: Ի պատասխան՝ Կարանզան ասել է. «Ինչպես ասացի, մենք դեռևս տեղեկատվություն ենք տրամադրում, համեմատական օրինակներ, այլ երկրների դասերը։ Մենք դեռ պատրաստ չենք ավելի մանրամասն տարբերակներ տրամադրել, թե ո՞ր օրենքն է լավ կամ վատ այս դեպքում»: