ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուկրաինան առաջարկել է ռազմական դրություն մտցնել
2018-11-26 11:52:46

Ուկրաինայի Ռազմածովային ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ երեք ռազմական նավ, որոնք ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց, շրջափակվել են ռուսական բեռնանավերի կողմից: Ուկրաինական կողմը նաև հայտարարել է, որ ռուսական ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:

Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում Պյոտր Պորոշենոկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելու առաջարկին: Նա դիմել է Գերագույն ռադային՝ խնդրելով քննարկման դնել այդ հարցը:

«Ռազմական դրություն է հայտարարվում Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման համար», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը:

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը հայտարարել են, որ հետևում ենԿերչի նեղուցի զարգացումներին և կոչ են արել կողմերին թույլ չտալ իրավիճակի սրում:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտնել է, որ Նյու-Յորքի ժամանակով առավոտյան 11:00-ին հրավիրված է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը պետք է դատապարտի Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության սրումը:

Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը Ռուսաստանինն է, ինչի մասին վկայում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյակովի թվիթերյան էջի գրառումը: