ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընդդիմադիր թեկնածուն՝ Վրաստանի նախագահի ամենահավանական թեկնածուն է. սոցհարցում
2018-11-26 14:20:20

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է Edison Research-ի նոր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն նոյեմբերի 12-ից 18-ը Վրաստանի ողջ տարածքում անցկացված հարցումների արդյունքներով առաջիկա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հարցվածների 52 տոկոսը պատրաստվում է ձայն տալ Գրիգոլ Վաշաձեին, իսկ 48 տոկոսը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում է aliq.ge-ին:

«Ռուսթավի 2»-ը համարվում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը ներկայացնող լրատվամիջոց։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին:

Ընտրությունների երկրորդ փուլ անցած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, երկրի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Իսկ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի ստացած քվեների տարբերությունը շատ փոքր է:

Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38․6 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 37․7 ը: