Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովը
2019-05-27 11:43:22

Լրացված է 11:53-ին

Տաթևում մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային տնտեսական համաժողովում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր ելույթում նշել է, որ սա առաջին նմանատիպ նախաձեռնությունն է։ «Մարզային իշխանությունները պետք է կապող օղակ դառնան ներդրողների, պետական իշխանությունների միջև»,- բացման խոսքում հայտարարել է Հունան Պողոսյանը։ Մարզպետը նշել է, որ Սյունիքի համար առաջնահերթություններ են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը գյուղատնտեսությունն ու ՏՏ ոլորտը։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի տնտեսական զարգացումը, նրա խոսքով, պետք է հենվի անհատական ջանքի վրա. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջև։

Տեղադրված է՝ 11:43-ին

Սյունիքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը և Expo ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցելու համար Սյունիքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ: