Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արթուր Ալեքսանյանի ոսկե վերադարձը
2019-05-27 17:02:53

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Ալեքսանդր Գոլովինից:

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո: