Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միջազգային չափորոշիչներին համապատասխան օդանավակայան՝ Կապանում
2019-05-27 18:04:52

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային  տնտեսական համաժողովը։ Սա Սյունիքի  մարզպետի՝ Հունան Պողոսյանի խոսքով, առաջին նմանատիպ նախաձեռնությունն է։

«Մարզային իշխանությունները պետք է կապող օղակ դառնան ներդրողների, պետական իշխանությունների միջև»,- բացման խոսքում հայտարարել է Պողոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։

Զբոսաշրջություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն  ու ՏՏ  ոլորտը։ Սյունիքի մարզում այս առաջնահերթություններն են  կարևորվում։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որոնք հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում»,- Հայաստանի հարավային հատվածում՝  «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

« Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջև»։

Վարչապետն ասաց, թե Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։  Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքների 60 տոկոսը կատարված են՝  վստահեցրեց Սյունիքի  մարզպետի օգնական  Գոռ Թադևոսյանը։ 

«Նախկին 160 քառակուսու փոխարեն  նոր օդանավակայանը կունենա 900 քառակուսի մետր ուղևորային համալիր։  2,3 մլրդ դրամի ներդրում կկատարվի »:

ՏՏ զարգացումն այստեղ նույնպես առաջնահերթություն է։ Կապանում շուրջ 20 դպրոց այսուհետ կունենա  Արմաթ լաբորատորիա։ Համապատասխան հուշագիր այսօր ստորագրեցինք ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանն ու «Դավիթ Բեկ» հայրենակցական միության  նախագահ, գործարար Արամ Ստեփանյանը։

Խոսելով ՏՏ ոլորտի զարգացման մասին՝ Կարեն Վարդանյանը հայտարարեց՝  մարզում  պատրաստվում են 150 ձեռնարկություն ստեղծել:

Հայաստանի տնտեսական զարգացման համար հարկային օրենսդրությունն է բարելավվում։ Առաջիկա օրերին առաջին ընթերցմամբ կընդունվի  Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները՝ մարզի ներդրողներին  տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովից դատարկաձեռն չվերադարձավ։ Նա իր հետ Երևան բերեց «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի Գորիսի մասնաճյուղի աշխատակիցների ձեռագործ ժիլետը։


Փաշինյանն այստեղ խոստովանեց, որ  մոտ 20 տարի թթվասեր չէր կերել ու առաջին անգամ փորձել է հենց Սյունիքում արտադրված  թթվասերն ու սկսել է կրկին ուտել այն։ Վարչապետին Սյունիքում  հրաժեշտ տվեցին բարձր տրամադրությամբ։

0:00
0:00