Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կլինեն նաեւ ոչ պաշտոնական շփումներ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում են
2019-05-28 18:45:18

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այսօր ժամանել են Ստեփանակերտ: Երեկոյան նախատեսված է նրանց հանդիպումը նախագահը Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, գնահատելով վերջին շրջանում հնչած մարդասիրական կոչերը, նշել է, որ Արցախը միշտ էլ նման գործելաոճի կողմնակից է եղել, նախկինում բոլոր նախագծերը վիժեցվել են Ադրբեջանի կողմից:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը նախորդներից չի առանձնանալու՝ կանխատեսում է Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության պետը: Քննարկվելիք հարցերի շրջանակն էլ ուրվագծելի է:

«Քննարկվելու են և ավանդական թեմաներ, որ արծարծվում են նման հանդիպումների ժամանակ. դա և բանակցային գործընթացն է, և Ստեփանակերտի  մասնակցությունը դրան: Արցախը մշտապես պնդում է և շարունակելու է պնդել, որ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը բոլոր փուլերին անհարժեշտ է վերականգնել: Խոսվելու է վերջին զարգացումների մասին, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին»,-ասաց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը նման հանդիպումները գնահատում է բանակցությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: Ասում է, որ Արցախը բաց է լսելու ցանկացած առաջարկ, որ մարդասիրական բնույթ կունենա: Խոսքը  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում շփման գծում կայունության պահպանման, կալանավորված անձանց հարազատների փոխայցելությունների մասին է, ինչի մասին հայտարարվել էր Մոսկվայում Հայաստանի  և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո:

«Արցախը երբևիցե որևէ մարդասիրական նախաձռնություն չի տապալել, որը  ողջամիտ էր:  Ադրբեջանն է տապալել. հիմա կտեսնենք թե հնարավորություն կա ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Անհրաժեշտ է լինելու աշխատել այդ ուղղությամբ. Ի սկզբանե հայտարարում ենք, որ դեմ չենք այդ նախաձեռնություններին,  բայց դրանք չեն կարող լինել միակողմանի»:

Այսօր երեկոյան նախատեսված հանդիպման ձևաչափը դեռևս հստակ չէ:  Դավիթ Բաբայանն ասում է, որ նախագահի հետ պաշտոնական հանդիպումից բացի չեն բացառվում նաև ոչ պաշտոնական շփումները: Համանախագահները միշտ ձգտում են հանդիպել նաև այն գերատեսչությունների  ղեկավարների հետ, որոնց լիազորությունների շրջանակն այս կամ այն կերպ առնչվում է  հակամարտությանը:

0:00
0:00