Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-29 10:02:05
  • «Ժամանակ». Ես սարսափում եմ. եթե այդ մարդիկ դատավորներ դառնան, հրաժարական կտամ
  • «Ժողովուրդ». Առաջին անգամ առանց Արցախի
  • «Առավոտ». Ո՛չ փոքր «կոշմար»՝ տարածաշրջանի եւ քաղաքակրթության համար

Ես սարսափում եմ. եթե այդ մարդիկ դատավորներ դառնան, հրաժարական կտամ

«Ժամանակ»-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ:

Նրան ուղղված հարցերից մեկը վեթինգի մասին է: Թերթը հետաքրքրվել է, թե ի՞նչ է հուշում վեթինգով անցած երկրների փորձը:

Նա վերջերս Նիդերլանդներում է եղել, որպեսզի ուսումնասիրի արդարադատության կառավարման հոլանդական փորձը, այդ շրջանակում մանրակրկիտ կերպով շփվել է ուկրաինացի և ալբանացի գործընկերների հետ, հենց հիմա Ալբանիայում վեթինգ է իրականացվում հոլանդական մեթոդոլոգիայով, Ուկրաինայում վեթինգի այլ տարատեսակ է իրականացվում:

Նրանք ասել են, որ դժբախտ են բոլոր դատավորները՝ և՛ նրանք, ովքեր անցել են վեթինգով, և՛ նրանք, ովքեր չեն անցել… Նաև, որ այն դատավորները, որոնք խորամանկ են և ունեցել են քաղաքական կապեր վեթինգ իրականացնող հանձնաժողովում, կարողացել են վեթինգի ցանցն անցնել, իսկ իրենց գործին նվիրված համեստ դատավորները չեն կարողանում անցնել.

«Սա համամարդկային խնդիր է… Իսկ եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հիմնավոր բացատրություն չկարողացան տալ, ուղղակի ասում էին, որ սա լավ մեխանիզմ է: Ես հասկացա մի բան. ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր և ինչպես են իրականացնում վեթինգը, այնուամենայնիվ, ուկրաինացի և ալբանացի գործընկերները դժգոհ էին այդ գործիքի կիրառումից»:

Ըստ նրա՝ վեթինգը, որպես երևույթ, Հայաստանում առաջին անգամ չի իրականացվելու, առաջին վեթինգը տեղի է ունեցել 95-96-ին, որը դե ֆակտո վեթինգ էր, բայց անունը վեթինգ չէր… Դրա էլեմենտները տեսանելի էին 98-ին, 2005-ին, 2008-ին… Կարծում է՝ պետք է նախ երիտասարդ կադրերին, որոնք պետք է համալրեն դատավորական կորպուսը, բարձր աշխատավարձ տան:

Եղած կադրերի բազան շատ թույլ է, այսօր 11 թե 19 թափուր տեղ կա, չեն կարողանում համալրել: Եթե նոր կադրերին բարձր աշխատավարձ տան և լավ սոցփաթեթ, նաև ներարկեն, որ կաշառակերությունը կգամի անարգանքի սյունին, այսինքն՝ արժեհամակարգը փոխվի, քաղաքացիներ դաստիարակվեն մանկապարտեզից սկսած, ապա այդ ժամանակ կունենանք իրական փոփոխություն, և վեթինգը կունենա ազդեցություն.

«Հակառակ դեպքում այսօր շատ ոգևորված անձինք եմ տեսնում փաստաբանական կորպուսում, որոնց մեծ մասին ճանաչում եմ հինգ մատիս պես, նաև դատավորների մեջ այնպիսի մարդիկ են հիմա կուրծք ծեծելով խոսում վեթինգի մասին, որոնք ավելի լավ է լռեն և հանգիստ նստեն իրենց տեղը: Շատերի աչքերը հիմա վառվում են, իրենց համար հնարավորությունների պատուհան է բացվել, մտածում են՝ թլըփ, շատ հեշտ կդառնան դատավոր: Ես սարսափում եմ, եթե այդ մարդիկ դառնան դատավոր, այդ ժամանակ ես հրաժարական կտամ, որովհետև ես չեմ կարող երաշխավորել այնպիսի մարդկանց անկախությունը, որոնց ուշք ու միտքը այստեղից-այնտեղից փող փախցնելն է»:

Առաջին անգամ առանց Արցախի

Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սակայն, ինչպես «Ժողովուրդ» թերթն է նկատել այսօր իր առաջին էջում, թերեւս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չէր մասնակցում Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա, ըստ թերթի, իսկապես խորհելու տեղիք է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափել է հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձեւաչափը: «Դուք գիտեք, որ Արցախում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները եւ նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձեւաչափը», - նշել է Բաբայանը:

«Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զμաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որեւէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին»,- գրում է թերթը:

Ո՛չ փոքր «կոշմար»՝ տարածաշրջանի եւ քաղաքակրթության համար

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին Հայաստանի ազգային հավաքականի կապիտան, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության համար Ալիեւի ռեժիմի, այսպես ասած, «անվտանգության երաշխիքները», ըստ «Առավոտ» թերթի, հավասարվեցին զրոյի, երբ հայտնի դարձավ, որ բրիտանացի երկրպագուների մեծ խմբին Բաքուն հրաժարվում է մուտքի արտոնագիր տալ, որովհետեւ նրանք հայկական ծագում ունեն կամ ենթադրաբար ունեն:

Թերթը շեշտում է, որ խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին չէ, այլ Բրիտանիայի, որոնք ունեն կամ կարող են ունենալ հայկական ծագում։

«Եթե սա ռասիզմ չէ, նացիզմ չէ, ապա ո՞րն է ռասիզմը եւ նացիզմը»,- հարցնում է «Առավոտը»՝ շարունակելով,- «Այս զարգացումները պարզապես ի ցույց դրեցին, եւ միջազգային մամուլն էլ դրան անդրադարձավ, որ ի դեմս ալիեւյան Ադրբեջանի, որը հավակնում է կոչվել որպես «ամենատոլերանտ» հասարակություն եւ պետություն՝ գործ ունենք Ալֆրեդ Ռոզենբերգի մոտեցումներն ընդօրինակած մի հանրույթի հետ, որի առաջնորդ նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր առաջին, նաեւ՝ ամենասիրելի տեղակալ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան իրենց ենթականերով եւ մեդիա-վարձկաններով իրենց այդ հանրույթի «բարեմասնությունները» ներկայացնելու եւ «թշնամիներին» սեւացնելու, հանրությանն ապուշացնելու գործում մեկին մեկ ընդօրինակել են Յոզեֆ Գեբելսի մեթոդաբանությունը»։

«Ավելի պարզ ասած», գործ ունենք ֆաշիզմի մի փնթի-հոտային տարբերակի հետ, որի լավագույն խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է, եւ այս ամենն ուղղակի փորձանք է ողջ տարածաշրջանի համար, գործ ունենք պետական մակարդակով հայատյացության հետ՝ իր ռասիստական բոլոր դրսեւորումներով, իսկ ձեռնարկված sportwashing-ը, այն է «լվացումը սպորտով»՝ այլեւս չի կարող փոխել այդ ընկալումները, քանզի մենք ապրում ենք 2019-ին, այլ ոչ 1936-ին։ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Արսեն Վենգերը Բաքվի եզրափակիչն անվանեց «փոքրիկ կոշմար» երկրպագուների համար։ Խաղը կավարտվի, եւ հաջորդ օրն այդ «փոքրիկ կոշմարը» կանցնի՝ կգնա, բրիտանացի երկրպագուները եւ թիմերը կվերադառնան իրենց հայրենիք, սակայն իրողությունների հետ կմնանք մենք, կմնա տարածաշրջանը»-գրում է թերթը։