Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը հրավիրում է ԵԱՏՄ պաշտոնակիցներին եւ կարեւորում արտաքին տնտեսական կապերը
2019-05-29 17:56:50

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարվա  հոկտեմբերին Երևանում կկայանա  ԵԱՏՄ հերթական նիստը և  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին  այդ օրը  հրավիրել  է Երևան։ ԵԱՏՄ-ն հինգ տարեկան է, այսօր Նուր Սուլթանում մեկնարկած բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ամփոփում են համագործակցության անցած հինգ տարիները։ Նիստը նախագահում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ համագործակցությունն աշխատում է ու շոշափելի արդյունք  գրանցում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև նկատել է, որ երկրները դեռ աշխատելու տեղ ունեն։

«Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- դիտարկումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Հենց նա է նախագահում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ։  

«Որպես նախագահող երկիր Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Փաշինյանը տեղեկացրեց, որ  Պեկին կատարած իր այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:

Անդրադարձավ նաև  Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:

«Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ «Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը ստորագրվի այս տարի»:

Ինչ տվեց Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը, արդյո՞ք ակնկալիքներն արդարացված են։ «Ռադիոլուրի» զրուցակիցը Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն է։ Նա կարծում էոր Հայաստանի ակնկալիքները ԵԱՏՄ-ից լիարժեքորեն  արդարացված են։ Հիմնական առևտրային հարաբերությունները զարգանում են ՌԴ հետ։ Ղազախստանի ու Բելառուսի հետ դրանք դանդաղ են ընթանում, իսկ Ղրղզստանի հետ գրեթե առևտրային հարաբերություններ չկան»,- ասում է Գագիկ Մակարյանը։

«1 մլն դոլարի կարգի է Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը։ ԵԱՏՄ-ն իրեն արդարացնում է  այլ տեսանկյունից։ Փորձում է այդ ընտանիքին այլ երկրներ միացնել»։

Ընդ որում խնդիրները կապված չեն միայն Հայաստանի հետ, այլ նաև մյուս երկրների տնտեսություններով են պայմանավորված։

«Արտաքինից քաղաքական որոշումները դրական են հնչում, որ ԵԱՏՄ-ի համար բոլորը հավասար են։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ ներքին տեսանկյունից հանձնարարականներն ու վերաբերմունքը նույն կերպ չեն տրվում»։

Հայաստանի համար իրական  առևտրային գործընկերը շարունակում է ՌԴ-ն մնալ, 85  տոկոսը արտահանվում է ՌԴ, 15 տոկոսը՝ մնացած երկրներին, սակայն Հայաստանը կամուրջ է  դառնում ԵՄ երկրների ու ԵԱՏՄ-ի, ԵԱՏՄ-ի ու Իրանի միջեւ՝ ընդգծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

0:00
0:00