Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային ժողովը կրկին չընտրեց ՍԴ դատավոր
2019-05-29 19:09:04

ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Փակ ընտրությունը կայացել է մայիսի 29-ին:

Քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել է 88-ը: 88 քվեաթերթիկից անվավեր են ճանաչվել 5-ը: Կողմ է քվեարկել 30-ը, դեմ՝ 53-ը: Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դրանից առաջ նախագահն առաջարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: ԱԺ-ն ապրիլի 16-ի փակ քվեարկությամբ Հովհաննիսյանին չէր ընտրել այդ պաշտոնում:

Տես նաեւ՝

ՍԴ դատավոր ընտրելու 4-րդ փորձը խորհրդարանում