Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եվրոպա լիգա․ Զինագործները պարտվեցին եզրափակչում
2019-05-30 00:58:13

Ավարտվեց Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում տիտղոսի համար պայքարում էին լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: Վճռորոշ հանդիպումը կայանում էր Բաքվի «Օլիմպիական» խաղադաշտում:

«Չելսին» իր պատմության մեջ երկրորդ անգամ դառնում է Եվրոպա լիգայի հաղթող: 2013 թվականին նրանք եզրափակչում հաղթել էին «Բենֆիկային» 2-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով:

Իսկ Արսենալի երկրպագուները Բաքվում շրջել են Մխիթարյանի շապիկով եւ երգել Մխիթարյանի մասին։ «Արսենալը քեզ ավելի շատ է սիրում, քան դու կարող ես պատկերացնել»,- երգել են Մխիթարյանի երկրպագուները։