Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
2019-05-30 10:10:08

Ազգային ժողովը շարունակում է  հերթական նիստերը:

Խորհրդարանն այսօր կքննարկի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը,  նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: