ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոքր ՀԷԿ-երի օգուտը՝ մեծ վնասով
2018-11-26 18:32:48

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների խախտումներ, ջրաչափական սարքերի, ձկնապաշտպան կառույցների և ձկնանցարանների բացակայություն և ոչ միայն: 

Հայաստանում գործող 184 փոքր ՀԷԿ-ում ստուգումներ են անցկացվել, 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը: Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը մեղադրանքների միայն մի մասն է ընդունում:

0:00
0:00

«Դեբեդ գետի վրա նախատեսված  Շնող ՀԷԿ-ի կառուցումն այս պահին սառեցված է»,- «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասում է փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: «Դեռ ոչ մի բան չկա, բայց բավականին մեծ ծրագիր է, որը կարծում եմ անպայման պետք է իրականանա»:

Սա ամենամեծ ներդրումային ծրագիրն էր, որը պետք է իրականացներ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած Հայաստանի ներդրողների ակումբը:


Այս տարվա հունիսի 8-ին Ալավերդու ավագանու 11 անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցնելու մասին ՀՀ վարչապետին ուղղված ավագանու ուղերձին:

«Եթե ամեն օր հեռուստացույցով ասեն, որ ՀԷԿ-երը ջուրը խմում են, բա դեմ կլինեն էլի»:

Նահապետյանը պնդում է՝ գետերը ցամաքել են՝ ոչ փոքր ՀԷԿ-երի, այլ՝ ջրօգատգործող ընկերությունների պատճառով:

Իշխանության և ընդդիմության կարծիքները փոքր ՀԷԿ-երի տված վնասների մասին միմյանց հետ չեն համապատասխանում:

ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր՝Հայաստանում գործող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, որոշ դեպքերում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

Մինչ կառավարությունում պնդում են՝ փոքր ՀԷԿ-երի պատճառով են գետերի մեծ մասը չորացել, մյուսներն էլ ամբողջովին խողովակների մեջ են առնվել,  իշխանությունից ընդդիմություն դարձած ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը պնդում է.


«Ջրաչափի թեման երբևէ չի եղել: Ջրաչափական սարք է, որը դրվում է փայտի ռեյկաների վրա, որը չափում է ջրի քանակը: Մենք ջրի ուժն ենք օգտագործում»:

«13 ՀԷԿ-ից 188-ի ենք հասել, ներքին սպառման 15 տոկոսն ենք ապահովում»,- ասում է Նահապետյանը՝ ընդգծելով՝  անհասկանալի ալիք է բարձրացել:

«Անհասկանալի ալիք է բարձրացել, շատ արագ կկարողանանք սա կարգավորել: 200 ՀԷԿ-ի սեփականատերեր զարմացած են: Կան իհարկե անբարեխիղճ տնտեսվարողներ»:

Նահապետյանը պնդում է՝ չի կարելի մի քանի անբարեխիղճ տնտեսվարողների պատճառով ամբողջ ոլորտը ցնցումների մեջ դնել: Նաև նշում է՝ ՀԷՑ-ը ամենաէժան էլեկտրաէներգիան փոքր ՀԷԿ-երից է գնում՝ վճարելով 20.1 դրամ:

Էներգետիկ փորձագետ Էդուրադ Արզումանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նշում է՝ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի 15 տոկոս  տվյալը կասկածի տակ է դնում.

«Փոքր ՀԷԿ-երի հարցում կա այնպիսի մի խուլիգանություն, այնխիսի մեծ խախտումներ, որ պետական հանձնաժողովները իրենց մասը ունեն դրա մեջ: Նրանք այնպիսի որոշումներ չեն ընդունել, որ նրանց թույլ չտան գետերը ցամաքելու հաշվին էլեկտրաէներգիա արտադրեն»,-նշում է փորձագետը:

Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտարէներգիան, իհարկես մեզ պետք է, բայց ոչ բնությանը վնաս հասցնելու հաշվին: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ  Ջրային օրենսգրքով կատարված  փոփոխություններով սահմանվել է այն գետերի ցանկը, որոնց վրա փոքր ՀԷԿ կառուցելը պարզապես արգելված է: