Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ ազգագրական երգը՝ Գերմանիայում
2019-05-30 17:19:11

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական մշակույթի օրերի շրջանակում «Գաթա Բենդ և Անդրանիկ սարկավագ Մանուկյան» ազգագրական համույթը մայիսի 24-ին համերգով հանդես է եկել Բեռլինում։ Համույթի համահիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը «Ռադիոլուրին» փոխանցել է հայ և գերմանացի հանդիսատեսի տրամադրությունները։  

«Հայերի իրական աշխարհը օջախի թոնրից ելնող ծուխն է, որի արգասիքն ու խորհուրդն են գաթան, թթխմորը և լավաշը». ահա այսպիսի փիլիսոփայությամբ է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հիմնադրել «Գաթա Բենդ» ազգագրական համույթը, որի մեջ տեղ են գտել ժամանակակից երաժշտության բազմաթիվ տարրեր: Գուցե դա՞  է այս համույթի հաջողության գաղտնիքը»,- գերմանահայ մամուլն այսպես է արձագանքել «Գաթա Բենդ և Անդրանիկ սարկավագ Մանուկյան» ազգագրական համույթի բեռլինյան հյուրախաղերին,  մասնավորապես Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը մայիսի 24-ին կայացած համերգին:


«Համերգասրահը այնքան լի էր ունկնդիրների բազմությամբ, որ հանդիսատեսների մի մասը ստիպված էր ոտքի վրա ունկնդրել ազգային ավանդական երգերը»: Դարձյալ տեղեկանում ենք գերմանահայ մամուլից։

Ինչպես հայ, այնպես էլ գերմանացի ունկնդիրները մեծ ջերմությամբ են ընդունել հատկապես կոմիտասյան ստեղծագործությունները:

Կոմիտասի 150- ամյակի առիթով համույթը նախատեսում է կոմիտասյան ստեղծագործությունների նոր ձայնագրություններ, տեսահոլովակ ու համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետին։

«Գաթա Բենդ» -ը նաև այլ ծրագրեր ունի։ Ստեղծագործական ակտիվ եռուզեռով հանդերձ, «Գաթա Բենդ» ազգագրական համույթի համահիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը կարծում է, որ ազգայինի հանդեպ Հայաստանում այսօր քամահրական վերաբերմունք կա, ինչը նկատելի է հատկապես հայկական հեռուստաեթերում։ Ազգայինը պահպանվում է միայն նվիրյալների շնորհիվ:

Ազգային երգն ու պարը, ավանդույթները որքանով են հարազատ նոր սերնդին. ազգայինը  կրող ու տարածող Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասում էՀին կամ նոր սերունդ ասվածն ինձ համար անհասկանալի է։ Ինձ համար հասանելի է մարդ ասվածը, որը կամ սնվում է իր արմատներից կամ ոչ»:

Անդրանիկ  սարկավագ Մանուկյանի հետ զրույզում նաև օրվա հոգևոր խորհրդին ու հայոց մեջ ամենասիրված տոներից մեկին ենք անդրադառնում։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը  ժողովրդի մեջ հայտնի է Ջանգյուլում անվամբ։ Հնում, Հայաստանի որոշ շրջաններում նաև այսօր՝ Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով, վիճակահանությամբ, նաև հենց տոնին նվիրված երգ ու պարով։

0:00
0:00