Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը` դրական դինամիկայով
2019-05-30 17:44:13

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի, և դա մենք անպայման կանենք»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է ենթակառուցվածքների զարգացումը։  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտարարել է, որ  այս տարի 330 կմ-ից ավելի ճանապարհահատվածներ կբարեկարգվեն։ Կառավարության ղեկավարը տնտեսության զարգացման համատեքստում կարևորել է  ճանապարհաշինությունը։

Տնտեսական զարգացումը դրական ու լավատեսական դինամիկայով: Գնահատականը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է՝ կառավարության նիստում։ ԱՎԿ տվյալներով, ապրիլին 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ է արձանագրվել.

«Եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ ենք ունենում: Մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13, 2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճը սպասվածից քիչ էր։

« Համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան։ Ինչու եմ համոզված, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին»։

Առևտրի շրջանառությունն ավելացել է 9, ծառայությունների ծավալը՝  16,2 տոկոսով։ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, այս երկու ոլորտները ուղիղ գծով կապված են տուրիզմի ու հատկապես հանրային սննդի ու կեցության հետ։ Ցուցանիշերում վարչապետը ամենաշատը գոհ է արտահանման ծավալների աճից՝  9,9 տոկոս։ 

«Կարծում եմ՝ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա»։

Ծխախոտի, շոկոլադի ու ոսկերչական արտադրանքի, փայլաթիթեղի արտահանման ծավալներն են ավելացել՝ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նաև ուղղություններ, որոնք տնտեսական աճն են նախանշում:

Թվերից տնտեսության ոլորտի պատասխանատուն գոհ է, ակնկալիքներն էլ մեծ են։

0:00
0:00