Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հրաժարվում է պատգամավորական մանդատից
2019-05-31 16:24:33

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Թուխիկյանն ասել է, որ իրեն առաջարկել են լինել կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, մանավանդ, որ ինքը մեկ շաբաթ ժամանակ ունի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու համար, այդ ընթացքում կմտածի: