Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավտովթարի զոհ է դարձել Խոսե Անտոնիո Ռեյեսը
2019-06-01 15:47:33

Իսպանիայում 35 տարեկանում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառը ավտովթարն է։ Նա ավտովթարի է ենթարկվել Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Հետաքննությունն այս պահին ընթացքի մեջ է։

Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիա»-ի սան էր, որի կազմում հանդես է եկել 2000-2004 թվականներին։ 2004-ին ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», իսկ 2006/07 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում։ Դրանից հետո հանդես է եկել նաև Մադրիդի «Աթլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում, «Էսպանյոլ»-ում, «Կորդոբա»-ում։

2018-ին հանդես էր գալիս Չինաստանի «Տիանշեն Լեոպարդ» ակումբում։ 2019-ից խաղում էր իսպանական «Էստրեմադուրա» ակումբում։

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անց է կացրել 21 հանդիպում։