Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանի ամենածեր, բայց չծերացող կարուսելը
2019-06-01 16:48:34

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի ամենահին այգիների մասին թվում է, թե ամեն ինչ գիտենք: Բայց արդյո՞ գիտենք, թե որոնք են Երևանի ամենահին կարուսելները:

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանը տիրապետում է միայն նոր կարուսելների մասին տեղեկությանը, այն էլ ՝ տեխնիկական մասով: Իսկ Երեւանի պատմության թանգարանում ընդհանրապես որևէ պատմություն չկա ոչ նոր, ոչ էլ հին կարուսելների մասին:
Թանգարանում համաձայնեցին, իսկապես շատ հետաքրքիր գաղափար է: Անպայման մի խումբ կստեղծեն, որն էլ կզբաղվի Երևանի հին և նոր կարուսելներով: Մինչ այդ՝ մենք ինքներս փորձենք հասկանալ, թե ի վերջո որտեղ է Երևանի ամենահին կարուսելը:

Ես այժմ Երևանի մանկական, կամ ինչպես ժամանակին էին ասում Կիրովի այգում եմ: Քաղաքապետարանի դիմացի այս այգին Երևանում հներից է։ Այստեղ է գտնվում նաև մայրաքաղաքի ամենահին կարուսելը՝ ջրային նավակը: Այն լավ է հիշում այգու աշխատակից Մելիք Դավթյանը, կամ ինչպես շատերն են իրեն դիմում ձյաձ Մելիքը: Ի վերջո՝ դա նաև նրա՝ այգում ամենատարեց աշխատակցի մանկության կարուսելն է.

«Նայի, կողք կողքի են այս երեքը: Կոսմոսը, սատանու անիվը: Սրանք ստացել են 82-85 թիվը: Այգին ռեկոնստրուկցիա է եղել, հին կարուսելները հանել են, մնացել է միայն ջրային նավակը:  Ջրային նավակն էլ պատերազմից հետո է դրվել, ամենահինը դա է: Մոտավորապես առնվազն 60 տարվա կլինի: Ես էլ եմ նստել, դրա համար եմ ասում, դեռ ավելի մեծ կլինի»:
Պատմում է և մտքով հասնում հին ժամանակներ: Այգին բավականին հարուստ պատմություն ունի: Հարուստ է ինչպես լավ, այնպես էլ վատ հիշողություններով՝ ասում է ձյաձ Մելիքը, որն ինքն էլ ել, այգու հետ է մեծացել:

Մանկական այգում այլ հին կարուսելներ ևս կան և բոլորը, այդ թվում ջրային նավակը, մինչև անցյալ տարի գործել են, պատմում է զրուցակիցս:


«Ջրային նավակը շատ հին է:  Բասեինը լավ վիճակում է, նավերն են փոխել»:

Հետաքրքիր զուգադիպությամբ ամենահին այգիներից Հաղթանակ զբոսայգու ամենահին կարուսելը ևս նավակ էր, միայն ոչ թե ջրային, այլ ճոճվող:


Ու եթե մանկական այգում ամենահին կարուսելը մինչև անցյալ տարի շահագործվել է, ապա Մոնումենտում  ճոճվող նավակի հետքերն անգամ չկային: Տեղում բոլորովին այլ կարուսել է այժմ գործում՝ պատմում է Հաղթանակ զբոսայգու ղեկավար Թորոս Ումրիկյանը:
Երևանում մենք այսօր էլ կհանդիպենք խորհրդային միության տարիներից մնացած կարուսելների: Միայն թե կճանաչեն դրանք ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները: Ծերացող կարուսելները ժամանակի ընթացքում վերանորոգվում և ներկվում են: Հին մնում է միայն հիշողությունը:

0:00
0:00