ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ընտրի՛ր Հայաստանը» բրենդավորմամբ` մարքեթինգային նոր փաթեթ
2018-11-27 13:36:55

Բիզնես Արմենիան հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Այն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ՝ տեղեկացնում է Բիզնես Արմենիայի Հանրային կապերի թիմը:

Բիզնես Արմենիայի հետազոտության համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է, աշխարհում՝ 6-րդը։ Խմիչքին է բաժին հասնում արտահանման 11 տոկոսը, վերամշակված սննդամթերքին՝ 4.5 տոկոսը։ Անցած տարի կոնյակի արտահանումն աճել է 40 տոկոսով, գինունը՝ 80 տոկսով։

Գյուղատնտեսական ոլորտում պետությունը մի շարք խթանման ծրագրեր է իրականացնում և հարկային արտոնություններ է տրամադրում. սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, խոշոր ներդրումների դեպքում հետաձգում ԱԱՀ-ի վճարումը, կրճատում է շահութահարկը և այլն։ Ոլորտի գրավչությունների շարքում նշվել է նաև փաստը, որ CNN-ը Վայոց Ձորը դասել է աշխարհի լավագույն 15 գինեգործական վայրերի շարքում։

Գյուղոլորտը խթանող մարքեթինգային փաթեթն ուղեկցված է տեսանյութով:

Հաջողության պատմությունների շարքում են «Արարատ», «Noyan» և «Կարաս» ապրանքանիշերի օրինակները։