Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս մարզադաշտից լավ ֆուտբոլիստներ դուրս կգան. Հենրիխ Մխիթարյան
2019-06-03 16:50:04

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում  բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլային մարզադաշտԳյուղում երեկ մեծից փոքր սպասում էին  Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Գյուղ մտնելու ճանապարհին արդեն հեռվից լսվում էր գյուղի երեխաների ձայնը, ովքեր մեկը մյուսին հերթ չտալով գոռում էին, որ եկավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն ամեն մեքենայի գալու հետ նրանք հիասաթափվում էին, երբ տեսնում էին,  որ այս անգամ էլ մեքենայից իրենց սիրած ֆուտբոլիստը չիջավ:

Ու մինչ կժամաներ  օրվա հերոսը պարզեցինք, որ նորաբաց մարզադաշտում տեղի ունենալու   խաղ  ու խաղադաշտ  են   դուրս գալու մարզական  լրագրողական ջոկատը  և  Սպանդարյանի «Սիփան»  ֆուտբոլային թիմը:

Լրագրողական ջոկատի ավագ «Մեդիամաքս»  գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը «Ռադիոլուրի»  հետ զրուցում պատմեց, որ դեռ երիտասարդ տարիներին  իրեն բախտ է վիճակվել մարզադաշտում  տեսնել Համլետ Մխիթարյանի խաղը:

Սպանդարյանում գտնվող այս մարզադաշտը կառուցվել է դեռևս 1980 ական թթ ներին: Լրագրողների հետ զրույցում Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը: Պետական բյուջեից  ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ:

«Աշխատանքները սկսել են իրականացվել 2017 թվականից: Մարզադաշտը կառուցվել է դեռ 1980-ական թվականներին»,- նշեց համայնքապետը:


Նրա
խոսքով` այն ժամանակվանից ի վեր ցանկապատն ամբողջությամբ քայքայվել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցվել է նաև հանդերձարան, որտեղ առկա են բոլոր հարմարությունները:

Ու  մինչ  կժամաներ  Ֆուտբոլի  Ազգային հավաքականի ավագը, որոշեցի զրուցել մարզադաշտում գտնվող  գյուղացիների հետԶրուցակիցս Ավագ պապը պատմեց, որ   մարզադաշտում ժամանակին ֆուտբոլային առաջնություններ են եղել ու իրենց գյուղը հայտնի ոչ միայն որպես սպորտային գյուղ, այլև պատմական վայրերում:

«Մեր գյուղի երկու ձորի մեջտեղում  Արգիշտի թագավորի արձանագրություն է պահպանված, իսկ ավադույթներից մեր մոտ  նամուսն ու պատվին է  պահպանված»:

Մեր զրույցը ընդհատվում է, քանի որ երեխաների բացականչություններից արդեն պարզ է  դառնում, որ եկել է Հենրիխը:

Մարզադաշտի բացմանը Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր հարձակվողը միջոցառմանը եկել էր քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ: Նրանց դիմավորեցին աղ ու հացով:

Համայքի Ղեկավար Ավետիք Մխիթարյան. «Դուք չգնացիք Բաքու, բայց դուք քաղաքական մեծ սխրանք  կատարեցիք»:

Միջոցառմանը ներկա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  վստահություն հայտնեց, որ այս մարզադաշտի բացումից հետո Սպանդարյանից անվանի ֆուտբոլիստների մասին դեռ կլսեն:

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ այս մարզադաշտը գուցե աշխարհի համար մեծ իրադարձություն չէ, սակայն հնարավորություն կտա համայնքի երեխաներին ավելի մեծ ոգեւորությամբ մարզվել։

Իսկ հուշատախտակը բացեցին  ԱԺ նախկին պատգամավոր դուստր Նարե  Ֆարմանյանը և   Հենրիխ Մխիթարյանը.« Շատ շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ, որ հիշում եք հորս եւ նրա խաղը։ Հույս ունեմ, որ այստեղ կլինեն պրոֆեսիոնալ հանդիպումներ, եւ մարզը կլինի սպորտային։ Կարծում եմ՝ այս  մարզադաշտից  լավ ֆուտբոլիստներ դուրս կգան»,- ասաց Մխիթարյանը։


Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև:

0:00
0:00