Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-04 09:54:32
  • «168 ժամ». Զգուշավորությունը ոչ մի կողմին չէր խանգարի
  • «Առավոտ». Եթե չլինեն զսպող մեխանիզմներ...
  • «Փաստ». «Չարչարանաց» ճանապարհը վերանորոգվում է
  • «Ժողովուրդ». Խոչընդոտում են տուրիզմը
  • «Հայկական ժամանակ». Ուկրաինայում կբռնագրավվի ապօրինի հարստացածների ունեցվածքը

Զգուշավորությունը ոչ մի կողմին չէր խանգարի

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը խոսել է Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարության մասին:

«Բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կա և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, ժամանակ առ ժամանակ փորձում նաև դիվիդենտներ քաղել դրանից։ Ուստի ադրբեջանական արձագանքն այդ կոնտեքստում է պետք ընկալել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել պատերազմի ցանկությունից, պարզապես այս կամ այն փուլում չի ունեցել աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոններից, ունեցել է լարված հարաբերություններ Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ.

«Բայց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ էր տվել, թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեն, դրան հաջորդած հանդիպումները և սահմանին խաղաղությունը հիմնված էր Ադրբեջանի ցանկության վրա՝ ստանալ զիջումներ բանակցային սեղանին ՀՀ նոր իշխանություններից։ Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»:

Իսկ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում կարող էր լինել էսկալացիա շփման գծում, սակայն տեղի չունեցավ, քանի որ հետհեղափոխական փուլից Ադրբեջանն ուներ բանակցային սպասելիքներ:

«Քանի որ բոլորին է հայտնի, որ պատերազմական ճանապարհը լի է լինելու անկանխատեսելի կորուստներով հակամարտող երկրների և տարածաշրջանի համար, ուստի Ադրբեջանը որոշեց այդ ճանապարհով ընթանալ։ Ներկայումս բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ չկան անիրատեսական ակնկալիքներ՝ կա որոշակի պրոցես բանակցություններում և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ։ Կիսապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր պատճառ, պատրվակ կարող է օգտագործվել կողմերի կողմից։ Ուստի ինքս չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա:

Եթե չլինեն զսպող մեխանիզմներ...

Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցում այն, որ քաղաքական մեծամասնությունը համառորեն մերժում էր նախագահի առաջադրած ապաքաղաքական մասնագետներին եւ ցանկանում էր անցկացնել իր քաղաքական համախոհին, «Առավոտ» թերթի համոզմամբ, մեղավոր չեն ո՛չ քաղաքական մեծամասնությունը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ, բնականաբար, մեծամասնության թեկնածուն:

Խնդիրը, ըստ թերթի, Սահմանադրության մեջ է, որը հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին ունենալ իրեն ենթարկվող Սահմանադրական դատարան:

ՀՀԿ-ն ուզում էր վերահսկեր Սահմանադրական դատարանը եւ այնտեղ էր գործուղում «ՀՀԿ-ամետ» Հրայր Թովմասյանին, «Իմ քայլը» նույնպես ցանկանում է ՍԴ-ն իր վերահսկողության տակ պահել գործուղում է «իմքայլամետ» Վահե Գրիգորյանին:

«Բայց իշխանության բնույթը միշտ՝ դարերի ընթացքում, եւ ամենուր՝ բոլոր երկրներում նույնն է, անկախ այն հանգամանքից՝ այն լեգիտիմ է, թե ոչ. իշխանությունն ուզում է իշխել: Այն երկրներում, որտեղ կան զսպող մեխանիզմներ, այնտեղ իշխանությունն իրեն քիչ թե շատ տանելի է պահում… Հիմա, քանի որ Հայաստանում Սահմանադրությամբ զսպող մեխանիզմներ չկան, որքան էլ լավ եւ համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը ոչ մի բանով չի զսպվում: Ահա թե ինչի մասին պետք է մտածի քաղաքական մեծամասնությունը, եթե իսկապես ցանկանում է արդիականացնել մեր երկիրը»,- գրում է թերթը:

«Չարչարանաց» ճանապարհը վերանորոգվում է

«Փաստ»-ը գրում է, որ Մ6 միջպետական ավտոմայրուղու Ալավերդի-Բագրատաշեն հատվածում շինաշխատանքները բավականին բուռն կերպով ընթանում են:

Ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի մերձակայքին հարող հատվածը երկար ժամանակ գտնվում էր բառացիորեն քարուքանդ վիճակում, և մարդիկ Ալավերդի հասնելու համար անցնում էին անմարդկային պայմանների, փոսերի ու կտրատված քարերի միջոցով:

«Փաստ» թերթը այս խնդրին անդրադարձել էր ի թիվս մի քանի այլ ճանապարհների վիճակի մասին ահազանգերի: Թերթի լրագրողը պարզել է, որ նախատեսվում է ճանապարհի այս հատվածը շահագործման հանձնել արդեն սեպտեմբերից:

Խոչընդոտում են տուրիզմը

ՀՀ ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող լրջագույն պրոբլեմներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է՝ ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները:

«Ժողովուրդ» թերթը, անդրադառնալով խնդրին, գրում է, որ Հայաստանի անբարեկարգ ճանապարհների խնդիրը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, եւ նա իր տարեկան զեկույցում անդրադարձել է դրան: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործվող 3477.6 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական եւ 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» եւ ենթակա են հիմնանորոգման:

Համեմատության համար թերթը նշում է նաև, որ հարեւան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տուրիզմը տարեցտարի ծաղկում է: Արդյունքում անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ:

Ուկրաինայում կբռնագրավվի ապօրինի հարստացածների ունեցվածքը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է բռնագրավել պատգամավորների, դատավորների, դատախազների եւ պաշտոնատար այլ անձանց ունեցվածքը՝ գրում է իր առաջին էջում «Հայկական ժամանակ»-ը: Զելենսկին երկրի Գերագույն Ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման եւ ապօրինի հարստացման քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը մշակվել է ազգային եւ օտարերկրյա փորձագետների հետ համատեղ : Այն իրենից ներկայացնում է պաշտոնյաների ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ` առանց նրանց դատապարտման, դատական որոշման հիման վրա եւ պաշտոնյաների համար ապօրինի հարստացման համար պատժամիջոցներով նրանց ունեցվածքի՝ պետությանը վերադարձմամբ: